Իսկ ո՞րն է այս ըմպելիքի գաղտնիքը
Կիտրոնը բնական ճանապարհով մաքրում է աղիները, քանի որ իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C և կալիում: Սրանք բնական և հակաբակտերիալ նյութեր են, որոնք ոչնչացնում են մարսողական ինֆեկցիաները և ուժեղացնում իմունային համակարգը: Իսկ լավ մարսողության դեպքում կիլոգրամներն էլ ավելի արագ են այրվում:
Մեղրն օգնում է նվազեցնել ձեր քաշը, հատկապես, երբ այն փոխարինում է շաքարին: Այն մաքրում է լյարդը և նվազեցնում օրգանիզմում առկա սթրեսի հորմոնների քանակը:
Կարմիր պղպեղն իր մեջ պարունակում է կապսաիցին, որն իջեցնում է մարմնի ջերմությունը, արագացնում արյան շրջանառությունը. մի խոսքով՝ այն ամենը, ինչ օգնում է ավելի արագ և հեշտ ազատվել ավելորդ կիլոգրամներից: Երբ արյան շրջանառությունը նորմալ է, այն բնական ճանապարհով մարսողական համակարգից դուրս է բերում տոքսինները:
Ինչպե՞ս պատրաստել ըմպելիքը.
Բաղադրություն՝
- 2 կիտրոն
- 4 ճ/գ բնական մեղր
- ½ ճգ կարմիր պղպեղ
- զտված ջուր
200 մգ սենյակային ջերմաստիճանի ջրին խառնեք մեղրը, ավելացրեք կիտրոնի հյութն ու կարմիր պղպեղը: Լավ խառնեք և լցրեք 1 լիտրանոց տարայի մեջ, վրան ջուր ավելացրեք:
Ամեն առավոտ սոված վիճակում խմեք մեկ բաժակ: Այն կարող եք խմել նաև օրվա ընքացքում՝ ծարավելիս: