168.am-ը գրում է.
Այս հրաշալի ըմպելիքն օգնում է բարձրացնել օրգանիզմի իմունիտետը, լավացնել մարսողական համակարգը, դուրս հանել օրգանիզմից բոլոր տոքսիններն ու այրել ավելորդ կալորիաները:
Բաղադրություն
1 թարմ կոճապղպեղ (имбирь)
4 խնձոր
1 կիտրոն
Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրիչները կեղևազատեք և լցրեք բլենդերի մեջ: Խառնեք բոլոր բաղադրիչները, որպեսզի համասեռ զանգված ստացվի: Եթե ըմպելիքի համը չափազանց ուժեղ է՝ փոքր-ինչ ջուր ավելացրեք խառնուրդին: Պատրաստելուց անմիջապես հետո խմեք այն: Ըմպելիքը հարուստ է վիտամիններ A, B, C-ով և հրաշալի միջոց է երիկամների համար, քանի որ այն վերականգնում է դրանց աշխատանքը և մաքրում ամբողջ օրգանիզմը տոքսիններից և վնասակար մանրէներից: