Գողտրիկ փայտիկները, որոնցով սովորաբար խառնում են ներկը, կարող է հիանալի զարդարանք դառնալ։ Եթե ստեղծագործական ոգին ձեզ խորթ չէ, այս գաղափարներն, ամենայն հավանականությամբ, ձեր սրտով կլինեն։
Ինտերիերի նման հասարակ դեկորը մատչելի է ամեն մեկին։ Նյութը համեմատաբար էժան է, և դրանցով կարելի է միանգամայն պրակտիկ ու աչք շոյող բաներ պատրաստել։ Մեզ առանձնապես դուր եկավ գիշերալամպի յուրօրինակ լուսամփոփը։
Փայտիկներով ինքնատիպ շինվածքներ
- Ծաղիկների համար արկղը հոյակապ տեսք կարող է ունենալ։
- Կեռիկներով պատի տախտակները մանր առարկաների համար հիանալի ծառայություն կկատարեն։ Ցանկացած կին կերազի նման կերպ պահպանել զարդարանքները։
- Հայելու այս երիզվածքի նախադեպ աշխարհում չկա։ Եթե տախտակները հետն էլ գույների հաջորդափնջով ներկվեն, իսկական գլուխգործոց դուրս կգա։
- Բույսերի անունները նույնպես դեկորի տարր են։
- Մակագրությամբ բարակ փայտիկնորով տախտակը կարող է հիանալի ձեռակերտ նվեր դառնալ։
- Անչափ հաճելի է գեղեցիկ նվերներ ստանալ անվանական փոքր տախտակով։
- Նուրբ տախտակներից սարքված տառերը կզարդարեն ուզածդ ցանկապատ կամ փայտե վարագույր
- Հիանալի մտահղացում է․կախովի բույսերն աշխուժացնում են նույնիսկ ամենաձանձրալի ինտերիերը։
- Փայտե ձողիկներն անպայման չէ նետել օգտագործելուց հետո։ Դրանցով կարելի է զարդարել նոր ներկված պատը։
- Իսկական ծովային դրոշ։ Ինձ դուր է գալիս դրա տեսքը;
- Գրությամբ փոքրիկ աղյուսակ, որը տանը լավ տրամադրություն է ստեղծում։
- Ամանորյա դեկոր «ռուստիկ» ոճով։ Մյուս տարի անպայման կփորձեմ։
- Փայտե շրջանակ նկարների համար, որը շատ լավ է նայվում ցանկացած ներքին ձևավորման մեջ։
- Բարակ ձողիկներն իրար սոսնձելով՝ կարելի է լամպի յուրօրինակ լուսամփոփ սարքել։
- Բնական փայտից տակդիրը երբեք ավելորդ չէ։
Փայտի օգտագործմամբ՝ շինության ներքին հարդարման բազմաթիվ գաղափարներ կան։ Փայտը ոգեշնչում է և տանը հատուկ տրամադրություն ստեղծում։