Bestinfo.Am-ը ներկայացնում է՝
Եթե ստեղծագործական անհատ եք, վերցրեք թուղթ ու գրիչ․․․
Վերցրի՞ք։
«Քարաքոսե գրաֆիտին» ընդունակ է զարդարել ձեր գորշ առօրեական կյանքն ու փոքր-ինչ գունազարդել ձեր օրերի միօրինակությունը։
Ահա թե ինչ ձեզ պետք կգա
- Մեկ բուռ քարաքոս-մամուռ
- 2 բաժակ կեֆիր կամ յոգուրտ
- 2 բաժակ ջուր
- ½ թեյի գդալ շաքարավազ
- Եգիպտացորենի մրգահյութ
Քայլ առաջին
Գտեք մամուռ։ Եթե մամուռ կամ քարաքոս չգտնեք ձեր տան մոտերքում, ուրեմն հարցրեք բույսերի կամ ծաղիկների խանութում։
Քայլ երկրորդ
Մամուռը պատրաստեք՝ մաքրելով վրայի հողը։
Քայլ երրորդ
Կոտրատեք մամուռն ու բլենդերով մանրացրեք։
Քայլ չորրորդ
Մանրացված մամուռին խառնեք յոգորտը կամ կեֆիրը, ջուրն ու շաքարը։ Կարող եք մրգահյութի փոխարեն թանձրացուցիչ օգտագործել։
Քայլ հինգերորդ
Խառնուրդը լցրեք դույլի մեջ։ Հիշեք․ չի կարելի չափազանց երկար խառնել, որպեսզի խառուրդում մամուռի մեծ-մեծ կտորներ մնան։
Քայլ վեցերորդ
Խառնուրդը դույլի մեջ լցնելուց հետո համապատասխան վրձին գտեք գրաֆիտիի համար։
Քայլ յոթերորդ
Համապատասխան մակերեսի վրա խառնուրդը քսելուց հետո ձեր գլուխգործոցի վրա ժամանակ առ ժամանակ ջուր ցանեք․ դրա շնորհիվ մամուռը կաճի։
Բավական է՝ մի անգամ նման բան անեք, այլևս կանգ չեք առնի․․․
Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am-ը