Շինարարները քանդել են հինավուրց շինությունը։ Այն, ինչ նրանք գտել են նկուղում․․․ ուղղակի սարսափելի է

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

2006-ին լոնդոնյան մանկատներից մեկում հայտնաբերվել են հարյուրավոր արկղեր՝ զարմանալի իրերով լցված։ Ավելի ուշ պարզվել է, որ դրանք պատկանել են հարուստ ազնվականի որդի, 18-րդ դարի նշանավոր կենսաբան, բնախույզ Թոմաս Թեոդոր Մերլինին։

Բոլոր հայտնաբերված օբյեկտները Մերլինի կրիպտիդների (կենդանի կամ բույս, որի գոյությունը ակադեմիական գիտությունը չի հաստատել) հավաքածուի մի մասն են կազմում։

Թոմաս Թեոդոր Մերլինն իր կյանքը նվիրել էր տարօրինակ նմուշների որոնմանն ու ուսումնասիրմանը։

Նրա մայրը մահացել էր ծննդաբերության ժամանակ, և Թոմասին հայրն է դաստիարակել։ Մերլինն ինտրովերտ էր, կյանքի մեծ մասն անցկացնում էր մենության մեջ։ Նա մշտապես մեկնում էր տարօրինակ նմուշներ հավաքելու, որոնք այն ժամանակվա կենդանաբաններն ու  բնախույզները դեռ  չէին  քարտացուցակագրել։ Թոմաս Մերլինին վերագրվող զանազան անոմալիաների շարքում նաև կար մի լեգենդ, որի համաձայն 80-ամյա բնախույզը 40 տարեկան տղամարդու տեսք ուներ։

Ըստ լեգենդի, ուղևորություններից մեկի ժամանակ նա հայտնաբերում է իր հետազոտած ցեղի գաղտնիքը։ Այդ ցեղում կյանքը երկարացնող անհասկանալի արվեստներ էին կիրառվում։

Գիտնականներից ոոմանք դատապարտեցին նրա հավաքածուն։

Նրանց կարծիքով դա խարդախություն էր։ Ըստ այդ գիտնականների, նմուշները Թոմաս Մերլինը ոչ թե հայտնաբերել էր, այլ իր ձեռքով էր պատաստել։ Գիտնականը 19-րդ դարի կեսին անհետացավ խորհրդավոր հանգամանքներում։

1942-ին իրեն Մերլին հռչակած մարդը որբանոցին հանձնեց շենքը, որտեղ գտել էին այդ արկղերը։

Միակ պայմանն այն էր, որ տունը չի կարելի վաճառել և երբեք  չպետք է բացել  նկուղը։ Դրանից որոշ ժամանակ անց խորհրդավոր անծանոթն անհետացավ, ու նրան ոչ ոք այլևս չտեսավ։

Մանկատան աշխատակիցները խոստումը կատարեցին, ու երբեք նկուղի դուռը չբացեցին։ Սակայն 1960-ականներին մանկատունը փակվեց, և շենքը քանդման ենթակա շինությունների ցանկում ընդգրկվեց։ Հենց շինարարներն էին, որ շենքը գրեթե հիմնովին քանդելուց հետո գտան կրիպտիդների հավաքածուն։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am