Հաճախակի գազե՞ր. խնդրի 5 հիմնական պատճառ

Գազերի առաջացումը տհաճ խնդիր է, որը բազմաթիվ անհարմարություններ է պատճառում։ Չնայած գազերի առաջացման բազմաթիվ պատճառներ կան՝ դրա վրա ազդող հիմնական գործոնը սնունդն է։ Steptohealth.ru-ն գրում է, որ հարկավոր է հասկանալ, թե որն է խնդիրը և լուծել այն։

Հարկավոր է հասկանալ, թե կոնկրետ որ մթերքն է հանգեցնում գազերի առաջացման

Ընդ որում, հարկավոր է հիշել, որ այս խնդիրն առանձնահատուկ է յուրաքանչյուր մարդու դեպքում։ Գազերի առաջացումը կարող է պայմանավորված լինել որոշակի մթերքի յուրացման անկարողությամբ։ Այսպես, գազերը կարող են առաջանալ այնպիսի մթերքից, ինչպիսիք են.

մանրաթելեր (խնդրի առաջացման պատճառ կարող է դառնալ ինչպես մեծ քանակով բջջանյութի օգտագործումը, այնպես էլ դրա անբավարար քանակը)

կաթնամթերք

սերմեր և լոբազգիներ

տերևներով աղցաններ

գազավորված ըմպելիք

մաստակ։

Սա նշանակում է, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի է վերամշակում սնունդը։ Գազերի առաջացման մեղավորներ կարող են լինել նաև.

սուրճը

կաղամբի տարբեր տեսակներ

կծու մթերք

յուղոտ և լավ չեփված մթերք

ալկոհոլ

որոշ համեմունքներ

ընդեղեն և միրգ։

Շատ արագ ուտելը

Այս դեպքում չենք հասցնում նորմալ ծամել օգտագործվող մթերքը։ Այս պատճառով գազերը հաճախ են անհանգստացնում մարդկանց, ովքեր անհանգստություն, սթրես, նյարդային նոպաներ են ունենում։ Գազերի առաջացումից խուսափելու նպատակով խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել ոչ միայն սննդի ընտրությանը, այլև հոգեկան առողջությանը։

Դեղամիջոցների օգտագործում

Որոշակի դեղամիջոցի օգտագործումը խագարում է նյութափոխանակության համար անհրաժեշտ ֆերմենտների արտադրությանը։ Այդ պատճառով գազերը դառնում են բուժման կողմնակի ազդեցություն։ Այս դեպքում հարկավոր է հասկանալ, թե երբ են սկսել գազերն անհանգստացնել։ Եթե կարծում եք, որ գազերի առաջացումը կապված է դեղամիջոցների ընդունման հետ, խորհրդակցեք բուժող բժշկի հետ, ով կօգնի հասկանալ՝ արդյոք կապվա՞ծ են այդ երևույթները, թե՞ ոչ։ Հարկավոր է նաև հիշել, որ որևէ դեպքում չի կարելի դադարեցնել բուժումը միայն այն պատճառով, որ ձեր կարծիքով՝ նշանակված դեղամիջոցները գազերի առաջացման պատճառ են դառնում։

Խնդիրներ աղիների հետ

Հարկավոր է ուշադրություն դարձնել նաև այն հանգամանքին, թե որքան հաճախ են գազեր առաջանում։ Այս խնդիրը կարող է վկայել նաև այն մասին, որ օրգանիզմում ինչ-որ բան այն չէ։ Գիշերային ժամերի առատ գազերի առկայությունը կարող է վկայել գրգռված աղու համախտանիշի մասին։ Այս դեպքում օրգանիզմը չի կարողանում յուրացնել մի խումբ մթերք։ Գազերն ուղեկցվում են նաև որովայնում ուժեղ ցավերով և սրտխառնոցով։

Աղիների բակտերիալ միկրոֆլորա

Մարդու օրգանիզմ մտած մթերքը բավական բարդ ճանապարհ է անցնում։ Բարակ աղուց հաստ աղի տեղափոխվելու ընթացքում մթերքը մասամբ մշակված է լինում։ Հենց այդ պահին գործի են անցնում աղիների բակտերիաները։ Այս գործընթացը կարող է հանգեցնել գազերի առաջացման։

Եթե գազերը հաճախակի են անհանգստացնում, և չեք կարողանում կարգավորել խնդիրը, խորհուրդ է տրվում դիմել գաստրոէնտերոլոգի օգնությանը։ Մասնագետը կօգնի գտնել ճիշտ ախտորոշումը, վեր հանել խնդրի արմատները և ազատվել դրանից։

Աղբյուր՝ 168.am