Ինչպես նիհարել առանց հատուկ սննդակարգի. «դիետա ալարկոտների համար»

Եթե դուք ալարկոտ եք ու ժամանակ չեք ունենում դիետիկ սնունդ պատրաստելու համար, ապա կա նիհարելու շատ ավելի հեշտ տարբերակ՝ առանց սթրեսի ու լարվածության: Ձեզ ենք ներկայացնում կալորիաներն աննկատ այրելու և հեշտությամբ նիհարելու մի քանի միջոց:

 

Գնալ խանութ ցուցակով

 

Կարելի է գնալ խանութ ցուցակով և ոչ մի դեպքում չշեղվել այդ ցանկից: Այն պետք է հարուստ լինի բանջարեղենով, ձնկեղենով, անյուղ մսամթերքով ու կաթնամթերքով (անյուղ կաթ, կեֆիր, թթվասեր, կաթնաշոռ և այլն), հացով ու ձավարեղենով: Պետք է հիշել, որ որքան քիչ եք գնում քաղցրավենիք ու խորտիկներ, այնքան քիչ եք ուտում դրանք:

 

Օգնել մարդկանց

 

Վատ տրամադրության դեպքում պետք չէ սթրեսից ազատվել շոկոլադով. կա բացասական լիցքերից ազատվելու ևս մի տարբերակ: Նայեք ձեր շուրջբոլորը. հավանաբար կգտնվի մեկը, ով օգնության կարիք ունի: Կարելի է օգնել ծանր պայուսակներով ծեր կնոջը, ժպտալ վազվզող երեխաներին կամ գումար տալ փողոցի երաժշտին: Այս մանրուքները կօգնեն հաղթահարել սթրեսն ու բարձրացնել տրամադրությունը, քանի որ, ուրիշին օգնելով, դուք մասնակցում եք «բնության մեջ բարության շրջանառությանը»:

 

Ավելի շատ «թաքնված» քայլեր

 

Ցանկացած շարժում էլ օգտակար է: Բոլորն էլ ունեն որևէ ծանոթ, ով հեռախոսով զրուցելիս միշտ քայլում է սենյակում, անընդհատ թռչկոտում է և առհասարակ միշտ շարժուն է ու աշխույժ: Նման մարդիկ սովորաբար մոտ 200 կկալ ավել են այրում քան հանգիստ ու դանդաղաշարժ մարդիկ: Փորձեք դուք էլ նույն կերպ ապրել: Սովորեք ասել. «Ինքս դա կանեմ»: Աշխատանքի ժամանակ փորձեք հնարավորինս հաճախ կանգնել և քայլեք ցանկացած հարմար պահի:

 

Հանգիստ դրսում

 

Անհրաժեշտ է տանը բազմոցին հանգստանալու փոխարեն, շատ ժամանակ անցկացնել դրսում: Հաճախ շարժման պակասը նույնպես կարող է հանգեցնել հոգնածության, հատկապես, եթե մարդը տեղափոխվում է մեքենայով և կատարում է գրասենյակային նստած աշխատանք: Աշխատանքից հետո մի փոքր զբոսանքը աշխատանքային օրվա ավարտին ապատիայից ու հոգնածությունից ազատվելու լավագույն տարբերակն է: Այն նպաստում է արյան շրջանառության բարելավմանը, էներգիա է հաղորդում և բարձրացնում է տրամադրությունը:

 

Հնարավորինս շատ ջուր խմել

 

Անհրաժեշտ է ժամանակավորապես հրաժարվել ալկոհոլից, հյութերից, գազավորված ըմպելիքներից, կվասից, մորսերից, թեյից ու սուրճից և խմել պարզապես մաքուր ջուր: Միջինում մարմնի քաշի յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց անհրաժեշտ է խմել 30 մլ ջուր:

 

Սնվել «ափսեի մոդելով»

 

Պետք չէ անընդհատ հաշվել կալորիաներ: Անհրաժեշտ է մտովի միջին չափի ափսեն բաժանել 4 մասի, որոնցից 2-ը պետք է լցնել բանջարեղենով, մեկը սպիտակոցներով հարուստ սննդով (միս, ձուկ), իսկ վերջինը՝ ձավարեղենով, կարտոֆիլով կամ մակարողնեղենով: Այս կերպ անհրաժեշտ է սնվել օրական 2 անգամ, իսկ մյուս անգամները սովորականի նման: Այս սննդակարգը թույլ կտա ընդամենը մեկ ամսում ազատվել 2-3 կգ ավելորդ քաշից:

Աղբյուր՝ Tert.am Medicine