13 տարի շարունակ, ամեն առավոտ, առավոտյան ժամը 06:50 այս տան պատ միջից տարօրինակ ձայն էր գալիս․ միայն տեսեք, թե ինչ դուրս բերեցին այնտեղից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում տան պատից հանել են էլեկտրոնային զարթուցիչ, որը 13 տարի շարունակ ամեն օր միանում էր:

2004-ին տան սեփականատերը որոշել է պարզել, թե հատկապես որտեղով է անցնում պատի միջով անցնող մալուխը, որը տանում է դեպի հեռուստացույցի ալեհավաք։ Դրա համար նա լարել էր զարթուցիչը ու փորձել էր այն պարանին կապված խողովակով իջեցնել, բայց ձեռքից գցել էր ու չէր կարողացել հետ քաշել։ Այդ ժամանակվանից սկսած՝ամեն օր ուղիղ 6։50-ին պատից լսվում էր զարթուցիչի ձայնը ու բնակիչները ոչինչ անել չէին կարող։

Հունիսին տեղի հեռուստաալիքը ցուցադրել էր ռեպորտաժ զարթուցիչի մասին, այն տեսել էին ջեռուցման համակարգերի տեղադրմամբ զբաղվող ընկերության աշխատակիցները ու որոշել են օգնել այդ տան բնակիչներին։

Տեսախցիկի միջոցով նրանց հաջողվել է պարզել, թե որտեղ է գտնվում սարքը։ Հետո այն հանել են անցքի միջով, որը բացվել էր պատի մեջ՝ ավտոտնակի կողմից։ Պարզվել էր, որ մարտկոցը, որն այդքան տարի սնում էր զարթուցիչը, արդեն ժանգոտել էր, բայց շարունակում էր աշխատել։

 Աղբյուր՝ BlogNews.am