ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ. Տղամարդը SMS է գրել մորը և Դավիթաշենի կամրջից ցած նետվել. Ահա, թե ինչ էր այնտեղ գրված

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի և բաժնի պետի օպերգծով տեղակալ Ալիկ Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանութւյան Պետական պահպանության գլխավոր վարչության Մաշտոցի պահպանության բաժնի խումբը՝ բաժի պետ Սերգեյ Մանուկյանի գլխավորությամբ:

Ոստիկանները Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերել են 40-45 տարեկան տղամարդու դի: Պահպանության ոստիկաններն էլ կամրջի վրա հայտնաբերել են բանալիներ, գումար և այլ իրեր, որոք, ըստ ականատեսների՝ կամրջից ցած նետված տղամարդունն են:

Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որպեսզի դեպքի վայր ժամանի քննչական խումբը, սակայն չի բացառվում, որ դեպքի վայր ժամանեն նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, քանի որ, հնարավոր է, դին ընկած լինի Արաբկիրի վարչական տարածքում:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կամրջի վրա հայտնաբերված հեռախոսի մեջ նամակ է եղել, որտեղ գրված է՝ Մամ ջան, ներիր: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուր՝ Shamshyan.com