Ինչ կարելի է սարքել հին ջինսերից Հին ջինսերը ձևափոխելու շատ եղանակներ կան։ Բայց սա․․․ Ավելի լավ է՝ մեկ անգամ տեսնեք․․․

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Նա հատուկ հին «վարյոնկա» ջինս ճարեց, որպեսզի սարքի այս իրը։ 15 րոպե տևեց

 

Ինչ  կարելի է սարքել հին ջինսերից, որոնք արրդեն մոդայից դուրս են եկել։ Այսօր մենք ձեզ կներկայացնենք ինտերյերին թարմություն հաղորդող մի շարք գաղափարներ։ Ոչ մի պատռված ջինս կամ տարօրինակ ջինսե փափուկ խաղալիքներ։ Ձեզ ջինսե վերևամասով լիարժեք զգեստ կառաջարկենք։ Կարելը խաղուպար է։

Ինչ կարելի է սարքել հին ջինսերից՝ սեփական ձեռքերով

Մի քիչ ջանք թափելով կարելի է նման տոպ ստանալ։ Ենթադրենք դուք վարակվել եք համընդհանուր տենդով ու ամռան շոգին ջինսը շորտ եք սարքել։ Մնացած կտորը կարելի է օգտագործել տոպի համար։ Հետևից պետք է ռեզին անցկացնել՝ դրա շնորհիվ տոպը կատարյալ կնստի։ Ահա և հասարակ ձևվածքները, որոնց շնորհիվ կարելի է կարել հագուստի այս փոքրիկ իրը։ Խորհուրդ․ որպեսզի չափսերը կռահելու կարիք չլինի, նախ կտորները ձևեք ավելի հասարակ գործվածքից և փորձեք՝ դրանք ձեզ հարմա՞ր են։ Այնուհետև կարելի է արդեն նույնը կարել ջինսից։

Ահա թե ինչ սարաֆան կարելի է սաքել շրջած ջինսից

Գաղափարն անսովոր է, բայց նման շոր կարող է սարքել անգամ նախկինում կարուձև չարած մարդը։ Նրբագեղ պարզություն։

Ջինսե գոտին սիրուն տեսք ունի։

Կներկայացնենք նաև տեսահոլովակներ նրանց համար, ովքեր որոշել են վերաձևել հին ջինսերը։ Տեսահոլովակը նայելով՝ կարող եք նաև այսպիսի գոտի սարքել։

Թեթև փեշ՝ ամառային կերպարի համար։ Շատ կանանց եմ ճանաչում, որոնք խենթանում են այս ոճի համար։

Հմայիչ ժիլետ՝ գրպաններով

Հետևից այսպիսի տեսք ունի։ Շատ կանացի է։ Թիթեռնիկ ժապավենը պարտադիր տարր չէ։ Տեսահոլովակում նայեք՝ ինչպես կարելի է նման ժիլետ կարել։ Պարզ ու հասկանալի ցուցումներ։

Պարզ կարվածքի ևս մի տոպ՝ սպիտակ ցանցկեն բոլորածալերով

Պարզ իրերը հմայում են։ Դիզայնում մենք գնահատում ենք պարզությունը, որը կերպարի ամբողջականությունը չի խաթարում։

Տեսահոլովակով նայեք վարպետության դասը և համոզվեք՝ ինչ հեշտ է սեփական ձեռքերով ապշեցուցիչ իր սարքել։

Ահա թե ինչպիսի գեղեցիկ զարդ կարելի է պատրաստել ջինսե վերնաշապիկից։ Նույնիսկ կարելու կարիք չկա։

Բռնիչ՝ ջինսե գրպաններից

Ջինսից կարելի է սարքել նման բարձ-օրգանայզեր։ Բավական լավ տեսք ունի և երկար-բարակ կարելու կարիք չկա։ Ուզում ես կարել առանց հապաղելու։

Հին ջինսե կտորին անընդհատ կարելի է անդրադառնալ և անթիվ-անհամար իրեր կարել։

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am