Ատամի մածուկից օգտվելու եղանակը բացահայտում է ձեր բնավորության գաղտնիքները

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Դժվար է դրան հավատալ, բայց ատամի մածուկից օգտվելու եղանակը շատ բան է պատմում ձեր բնավորության գծերի մասին։ Ահա թե ինչ կարող եք իմանալ ձեր մասին՝ դատելով ըստ ատամնամածուկի պարկուճի։

 

Եթե ատամնամածուկի պարկուճը փաթաթում եք՝ ներքևից վերև բարձրացնելով

Դա վկայում է, որ դուք բավական խնայող մարդ եք, և աջ ու ձախ մսխելը ձեզ խորթ է։ Գնահատում եք ձեր իրերը և երբեմն այնքան էլ լավ տրամադրություն չեք ունենում։

Եթե ատամնամածուկի պարկուճը սեղմում եք մեջտեղից

Նման կերպ վարվում են իմպուլսիվ և շփվող մարդիկ, որոնց անվանում են «երեկույթի աստղ»։ Երբեմն նրանք սխալներ են թույլ տալիս, փոխարենը գիտեն՝ ինչպես դա շտկեն։

Եթե պարկուճը սեղմում եք վերևից

Ուրեմն ձեզ հատուկ է համառությունը, զսպվածությունն արտահայտություններում և հաճախ նաև կյանքի հանդեպ անարդար վերաբերմունքը, որն արժե փոխել։

Եթե ձեր օգտագործած պարկուճը նոր տեսք ունի

Դա նշանակում է՝ դուք մանրազնին հետևում եք  բերանի խոռոչի հիգիենային։  Հակառակ այն հանգամանքի, որ նախընտրում եք միայնակություն, ցանկալի կլինի, որ երբեմն շփվեք մարկանց հետ։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am