Լեդի Գագան, Արման Հովհաննիսյանը, Սուպեր Սաքոն և այլք երգել են հայ մեծահարուստի հարսանիքին

Օրերս ԱՄՆ-ում կայացել է հայազգի մեծահարուստ Ալբերտ Ավդոլյանի որդու` Գասպար Ավդոլյանի շքեղ հարսանիքը, որին մասնակցել են մի շարք հայտնի աստղեր՝ Լեդի Գագան, Ջեյսոն Դերուլոն, Ստաս Միխայլովը, Սվետլանա Լոբոդան, Նիկոլայ Բասկովը և այլք։ Հարսանեկան խնջույքը վարել են Քսենյա Սոբչակն ու Անդրեյ Մալախովը։

 

Հայազգի երգիչներից միայն երկուսն են մասնակցել հարսանիքին՝ Արման Հովհաննիսյանը և Սուպեր Սաքոն։ Այս մասին Tert.am Life–ին հայտնեց Արման Հովհաննիսյանի PR մենեջեր Լուսինե Արշակյանը։

 

Վերջինս նշեց, որ Արմանը կատարել է իր երգացանկի ամենահիթային երգերը` «Օրեր–օրեր»–ը, «Դու ես, դու»–ն, «Լա լա լա»–ն, «Նամակ»–ը, «Հայաստան»–ը։ «Հարսանիքը շատ լավ է անցել։ Հյուրերի ցանկում ինչպես հայ, այնպես էլ այլազգի մարդիկ են եղել։ Արմանն ասում է` հյուրերն այնպես էին պարում հայկական երգերի ներքո, որ կդժվարանայիր տարբերել` հայ է, թե մեքսիկացի»,– ասաց Լուսինեն։

 

 

Վերջինս նշեց, որ հարսանեկան խնջույքն ավարտվել է «Հայաստան» երգով, այն բուռն ծափողջյուններով է ընդունվել։

 

Նշենք, որ հարսանիքը կայացել է Լոս Անջելեսի Dolby Theatre-ի շքեղ դահլիճում։ Գասպար Ավդոլյանի ընտրյալը ռուսաստանցի խոշոր գործարար Էլդար Օսմանովի դուստրն է՝ Լոլիտա Օսմանովան: