Ահա հենց այն սանրվածքը, որ սազում է յուրաքանչյուր կնոջը

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Վարսահարդարները գաղտնիք բացահայտեցին․ ցույց տվեցին սանրվածքը, որը սազում է անխտիր բոլոր կանանց։ Ես կասեի՝ խոսքը կատարելագործված հեղեղի մասին է։ Եվ այսպես, ունիվերսալ սանրվածքը կոչվում է «իտալուհի»։ Իտալուհու առանձնահատկությունը «գլխարկն» է։ Կնոջ խոպոպները բոլորում են դեմքն ու արմատների մոտ ծավալ ստեղծում։ Բավական նրբագեղ տեսք ունի։ Վարպետ վարսահարդարների խոսքերով այս սանրվածքը  ժողովրդականություն է վայելում ցանկացած տարիքի ու մարմնակազմության կանանց շրջանում։ Երբեմն իբրև համալրում ճակատի մազափունջ է արվում։ Արժե՞ այս  սանրվածքը ձեր կերպարի մեջ ընդգրկել, դուք որոշեք։

Բացահայտում ենք գաղտնիքները

Սույն սանրվածքը հարմար է բոլոր տեսակի՝ երկար ու կարճ, ուղիղ ու խուճուճ մազերի համար։ Եթե ուզում եք, որ ձեր սանրվածքը խնամված տեսք ունենա, ձեզ ընդամենը ֆեն ու գլանաձև խոզանակ-սանր (բրաշինգ) է պետք։ Հանուն փորձարարության կարելի է վարսափաթաթուկ (բիգուդի)  կամ մազերը գանգրացնելու ունելի օգտագործել։ «Իտալուհին» թաքցնում է արտաքին տեսքի աննշան թերությունները, օրինակ, դեմքին հայտնված կնճիռները։ Ավելին՝ նման սանրվածք ունենալը խնայողական է, քանի որ մշտական շտկումների անհրաժեշտությունն այլևս չի լինի։

 

Կարճ մազերի համար

Ըստ իս, նման սանրվածքով կարելի է ամեն օր փորձարկումների դիմել։ Դիցուկ, այս երկարությամբ կարելի  է գանգուրներ ձևավորել։

Միջին երկարության մազերի համար

Սրանից արդեն դասականության հոտ է փչում։ Առավել հարմար կլինի մազերի ժամանակակից ներկումը՝ բալայաժ (մազերի ներկման հատուկ տեխնիկա, որի դեպքում ստեղծվում  է սահուն անցում մուգ մազարմատներից դեպի բաց երանգների մազածայրեր) կամ օմբրե։

Երկար մազերի համար

Առանձնահատուկ նրբագեղություն

Բազմաշերտության շնորհիվ  նույնիսկ բարակ  մազերին կարելի է ծավալ հաղորդել, իսկ երկարությունը կօգնի ամեն օր նոր սանրվածք անել։ Դե,  ի՞նչ կասեք։ «Իտալուհուն» կծանոթացնե՞ք ձեր անձնական վարսահարդարին։

 

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am