Խոհարարական այս գաղտնիքների մասին պետք է իմանա յուրաքանչյուր տնային տնտեսուհի

1. Եթե ճիշտ ժամանակին չեք հասցրել հավաքել արգանակի վերին շերտում առաջացող փրփուրը, կարող եք կաթսայի մեջ մեկ բաժակ սառը ջուր լցնել: Այդ դեպքում փրփուրը կբարձրանա վերև, և Դուք կարող եք հեռացնել այն:
2. Հավի արգանակի մեջ ոչ մի համեմունք մի ավելացրեք: Պետք է ավելացնել միայն գազար և սոխ: Հակառակ դեպքում արգանակը կորցնում է իր համը:
3. Երբեք դափնու տերևը մի թողեք ապուրի մեջ: Այն հրաշալի համ է տալիս միայն եռալու ընթացքում, իսկ ապուրի պատրաստ լինելուց հետո այն պետք է շտապ հեռացնել:
4. Կոտլետներն ավելի փափուկ և համեղ կլինեն, եթե տապակելուց 1 կամ կես ժամ առաջ դրանց վրա քսեք քացախ կամ բուսական յուղ: Նույնը կարելի է անել նաև գրիլի համար նախատեսված մսի դեպքում:
5. Եթե ուզում եք, որպեսզի կոտլետները շատ համեղ ստացվեն, ապա ֆարշի մեջ ավելացրեք շատ մանր կտրատված և մի փոքր տապակած սոխ և հում կարտոֆիլ: Կարտոֆիլը և սոխը պետք է լինեն հավասար քանակությամբ:
6. Տապականեր պատրաստելիս առաջին պահին կրակը պետք է շատ ուժեղ լինի, այնուհետև կարելի է կամաց-կամաց իջեցնել այն:
7. Ձուկը տապակելու ընթացքում չի առանձնանա իրարից, եթե տապակելուց առաջ այն չորացնեք սրբիչով և նույն պահին էլ համեմեք աղով:
8. Սունկը, հատկապես ապուրներում, ավելի համեղ է լինում, երբ այն քիչ եք կտրատում:
9. Հում վիճակում քերված կարտոֆիլը խառնեք կաթի հետ, հակառակ դեպքում այն կփոխի գույնը և համը:
10. Լավ կլինի հին կարտոֆիլը խաշելիս ջրի մեջ ավելացնեք քացախ, դափնու տերև և սխտոր: Որքան հին է կարտոֆիլը, այնքան շատ ջուր պետք է լցնել:
11. Կարտոֆիլով պյուրեն պետք է խառնել միայն ձեռքով: Հարիչով խառնելիս, ճիշտ է, ավելի գեղեցիկ է ստացում, բայց՝ ոչ օգտակար:
12. Խմորիչով պատրաստված խմորն ավելի փափուկ կստացվի, եթե այնտեղ ավելացնեք խաշած և քերված կարտոֆիլ:
13. Բուսական յուղը տապակելու ընթացքում չի սևանա, եթե տաքացած թավայի վրա աղ լցնեք:
14. Խմորն ավելի շուտ պատրաստ կլինի, եթե նրա մեջ մի քանի երկար մակարոն մտցնեք:
15. Եթե ուզում եք ստանալ թեթև և փափուկ սերուցք, ապա հարելիս պետք է հարել ութաձև, այսինքն՝ ոչ միայն ամանի կենտրոնում, այլև կողքերով:
16. Անթթխմոր խմորով պատրաստված ուտեստներն ավելի համեղ կլինեն, եթե դրանց մեջ ավելացնեք մեկ գդալ կոնյակ:
17. Եթե ուզում եք, որ լոբին խաշելիս չփոխի գույնը, ապա խաշեք այն բաց կափարիչով:
18. Ձեթը տապակելու ընթացքում չի թռնի ձեզ վրա, եթե տապակի մեջ մինչ ձեթն աղ լցնեք:
19. Կաղամբով աղցանի մեջ խնձորի փոխարեն կարող եք դնել նարնջի շերտաձև կտորներ:
20. Աղցանի մեջ բուսական յուղ կարելի է ավելացնել միայն աղից, պղպեղից և քացախից առաջ:
21. Մայոնեզով պատրաստված աղցանները, ինչպես նաև՝ վինեգրետն ավելի համեղ կլինեն, եթե մատուցելուց առաջ մեջը լիմոնի կեղև դնեք: Կեղևը պետք է պահել առավելագույնը 10 րոպե:
22. Վինեգրետն արտասովոր համեղ կլինի, եթե մատուցելուց առաջ վրան լցնեք մեկ գդալ կաթ և մեկ գդալ շաքարավազ:
23. Սոխի կեղևը կարող է շատ գեղեցիկ գունավորել արգանակը: Այն նաև շատ օգտակար է:
24. Հավն ավելի շուտ կեփվի, եթե 20-30 րոպե խաշվելուց հետո ևս 20 րոպե եփեք սառը ջրում:
25. Որպեսզի միսը վառարանում չվառվի և չչորանա, պետք է վառարանի մեջ դնել նաև ջրով լցված սիլիկոնե գլանակներ:
26. Որպեսզի ձուկը տապակելիս շատ ուժեղ չբուրի, ձեթի մեջ պետք է մանր կտրատված կարտոֆիլ լցնել:
27. Ձմեռվա համար կոմպոտ պատրաստելիս, եթե ուզում եք, որ այն արագ սառչի, պետք է հեղուկով լցված կաթսան դնեք սառը ջրով լցված մեկ այլ տարայի մեջ:
28. Կիսել պատրաստելիս օսլան պետք է լցնել ոչ թե կաթսայի կենտրոնում, այլ անկյուններում: