Ձվից այս հրաշք դիմակը պատրաստեք տնային պայմաններում և մոռացեք ոչ միայն դեմքի սև կետերի, այլև վերին շրթունքի վերևի բեղիկների մասին

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Բոլոր կանանց համար արտաքին տեսքը չափազանց կարևոր դեր է խաղում։ Դրա համար էլ կանայք միշտ ձգտում են խնամված ու գեղեցիկ լինել։ Սակայն դրան խանգարում են ժամանակ առ ժամանակ դեմքին հայնվող և անառողջ տեսք  հաղորդող սև կետերը։ Բայց սև կետերի դեմ էլ կարելի է պայքարել։ Եվ գլխավոր եղանակներից մեկն էլ ծակոտիների մաքրումն է։

Դեմքի սև կետերն այլևս չեն փչացնի ձեր գեղեցկությունը։ Առաջարկում ենք տնային պայմաններում պատրաստել  այդ հրաշք դիմակը, որը ոչ միայն կօգնի  մաքրել մաշկը, այլև կազատի ձեզ դեմքի անցանկալի մազածածկույթից։

Դիմակը բաղկացած է առանձնահատուկ բաղադրամասից՝ ձվից, որի ճիշտ կիրառման դեպքում զարմանալի հատկություններ է դրսևորում։

Ձեզ նաև անհրաժեշտ կլինեն թղթե անձեռոցիկներ։ Նախ դեղնուցն առանձնացրեք սպիտակուցից, քանի որ դիմակի համար դեղնուցը պետք չի գա։ Այնուհետև հարկ կլինի դեմքը մաքրել դիմահարդարանքից  ու օրվա մեջ կուտակված փոշուց։

Դեմքը թրջեք սրբիչով՝ մաշկը թեթևակի խոնավ թողնելով։ Իսկ այժմ օգտագործեք ձվի սպիտակուցը, որը դեմքին կարելի է քսել խոզանակի օգնությամբ։ Պետք է հիշել, որ սպիտակուցն անհրաժեշտ է քսել հավասարաչափ՝ դեմքի ամբողջ մակերեսով։

Հաջորդ քայլը․ պետք է թղթե անձեռոցիկները դնել դեմքին ու հնարավորինս պինդ սեղմել, ապա դարձյալ ձվի  սպիտակուց քսել։

Դրանից հետո դիմակը պետք է դեմքին թողնել 40 րոպե։

Եթե հանկարծ զգաք, որ դեմքի մաշկը փոքր-ինչ  կծկվել է, մի անհանգստացեք։ Դա վկայում է, որ դիմակը պնդանում է և թաղանթ է գոյանում։ 40 րոպե անց սկսեք դիմակը մաքրել դեմքից։ Արեք դա դանդաղ և դեպի վեր շարժումներով։ Դրա շնորհիվ դուրս կհանեք բոլոր սև կետերն ու անցանկալի մազերը։

Արդյունքն ակնհայտ է, և շուտով կհասկանաք, թե որքան են մաքրվել ձեր դեմքի ծակոտիները։ Դիմակը հանելուց հետո դեմքին խոնավեցնող կրեմ քսեք, ինչը կօգնի մաշկին վերականգնել տոնուսը։

Խուրհուրդ ենք տալիս տվյալ դիմակը կիրառել շաբաթը մեկ անգամ։ Այդ դեպքում ձեր դեմքը միշտ մաքուր ու թարմ տեսք կստանա։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am