71 տարի առաջ նա 18 դոլար վճարեց հարսանեկան զգեստի համար․․․Իսկ հիմա ուշադիր նրան նայեք

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Էդվին Մորգանն ամերիկացիների ականավոր սերնդի  ներկայացուցիչներից մեկն է։ Սերունդ, որն իմացել է Հիտլերի հայտարարած պատերազմի մասին և որն  ստիպված էր սխրանք սխրանքի հետևից կատարել, մինչև լիակատար հաղթանակը։

Էդվինը քանիցս կռվել է Եվրոպայի տարածքում ու հպարտությամբ կարող է ասել, որ անձնապես մասնակցել է համաշխարհային  մասշտաբի չարիքն  արմատախիլ անելուն։ Իր աչքով հազարավոր մահեր ու  ավերածություններ տեսելու հետո Էդվինին վերջապես հանգստանալու հնարավորություն է ընձեռվում։ Հայրենիք վերադառնալուց առաջ  որոշում է մի քանի հուշանվեր հավաքել, այսպես ասած՝ մարտի դաշտից։ Նման հուշանվերներից մեկն էլ  Լյուֆտվաֆեի (Երրորդ Ռեյխի օդուժը 1933-1945 թթ.) օդաչուի պարաշյուտն էր։

Էդվինը վճռում է այդ պարաշյուտից մի մեծ կտոր հետն Ամերիկա տանել՝ ընկերների առաջ պարծենալու  համար։ Նահանգներ վերադառնալով՝ Էդվինը սիրահարվում է իր հարևանուհի Բեթիին։ Թեպետ Էդվինն իսկական կնասեր էր, Բեթին այն երիտասարդ կինն էր, որին էլ Էդվինն ընտրում է որպես կյանքի ուղեկից։

Շուտով երիտասարդները  որոշում են ամուսնանալ, և Բեթիին անհրաժեշտ էր հարսանեկան զգեստ ճարել։ Հետպատերազմյան շրջանում գործվածք չէր ճարվում, ու գործնականում անհնար էր ձեռք բերել։ Այդ ժամանակ Բեթիի ապագա սկեսուրը հանճարեղ ու կարևորը՝ պրագմատիկ գաղափար է առաջ քաշում։ Մի քիչ կտրտելուց ու ձևափոխելուց հետո ռազմավարի այն նույն պարաշյուտից հարսանեկան զգեստ են կարում։ Ապշեցուցիչ հարսանեկան զգեստ է դուրս գալիս։

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am