ԲԱՑԱՌԻԿ. Գիտնականներին հաջողվել է տեսնել մահը. Սարսափելի է

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Գիտնականները արձանագրել են մահվան գործընթացը՝  սատկող ճիճվի օրինակով, որի մարմնում մի բջիջից մյուսը տարածվել են կապույտ Ֆլուորեսցենցիայի ալիքները, մինչև ամողջ օրգանիզմը վերջնականապես մեռնի։ Առանձին բջիջների մահացման մեխանիզմը բավական խորությամբ ուսումնասիրված է։ Դա շղթայական քիմիական ռեակցիա է առաջացնում, որն իր հերթին հանգեցնում է բջջի  հատվածների քայքայման և  մոլեկուլային թափոնի կազմավորման։ Սակայն մինչև օրս գիտականներն աղոտ պատկերացում ունեին, թե ինչպես է «մահը» սփռվում ամբողջ օրգանիզմով մեկ։

Մեռնող ճիճվին մանրադիտակով ուսումնասիրելով՝ գիտնականները նկատել են, որ կապույտը ալիքվելով անցնում է աղիքներով։  PloS Biology-ում հրապարակված տվյալների համաձայն, բջիջների մահացումը (նեկրոզ՝ բջիջների և հյուսվածքների մահը կենդանի օրգանիզմում, որով լրիվ դադարում է տվյալ բջջի կամ հյուսվածքի կենսագորձունեությունը), սփռվում է ամբողջ օրգանիզմով մեկ (բջիջներում պարունակող կալցիումի)` քիմիական ռեակցիայի շնորհիվ։

 

 

«Ի գիտություն ընդունելով բոլոր ստացված տվյալները՝ մենք սկսեցինք կասկածել հանրահայտ տեսությանը, համաձայն որի ծերացումը մոտենում է՝ բջիջներում մոլեկուլային վնասվածքների կուտակմանը զուգընթաց։ Հետազոտելով ծերացման գործընթացի և մահվան  կենսաբանական բաղադրիչը՝ թերևս կբացահայտենք՝ ինչպես այդ գործընթացների դեմն առնել»,- հայտարարել է պրոֆեսոր Ջեյմսը։

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am