Կինը երկվորյակներ է ունենում… 12 տարի անց նրանցից մեկին հայտնաբերում է լոգասենյակում՝ սարսափելի դիրքով

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Փեգի և Ջեֆ Կեխո ամուսինները հուզված էին․ նրանք սպասում էին իրենց առողջ երկվորյակ աղջիկներ Հեյլիի և Ջենիի լույս աշխարհ գալուն․ միմյանց շատ նման, գեղեցիկ, բաց մազերով ու երկնագույն աչքերով երկվորյակ քույրերի ծնվելուն։

Քույրերը ծնված օրվանից անբաժան էին։ Աղջիկները առողջ ու երջանիկ էին մեծանում։

Սակայն 2013-ի փետրվարի 9-ին այս ընտանիքի կյանքը մի ակնթարթում փոխվեց։ Փեգին և Ջեֆը Հեյլիին գտան լոգասենյակի հատակին ընկած։ Նա չէր կարողանոմ աչքերը բացել ու անհոդաբաշխ բառեր էր կրկնում։ Ամենավատն այն էր, որ նա սոսկալի գլխացավ էր զգում։ Փեգին ու Ջեֆը վատ կանխազգացում ունեին, բայց այդ պահին հայրն ու մայրը պատկերացում չունեին Հեյլիի վիճակի բարդության մասին։

Քաղաքի հիվանդանոցի բժիշկները Հեյլիի մոտ ուղեղի արյունազեղում հայտնաբերեցին։ Երբ քարոզիչը եկավ՝ ծնողներին մխիթարելու, Փեգին գիտեր, որ Հեյլիին փրկելն անհնար է։ Բժիշկներն ասացին, որ ոչինչ չեն կարող անել,  բայց Կեխո ամուսինները հրաժարվում էին ընդունել այդ փաստը։

 

 

Շտապօգնության անձնակազմը Հեյլիին մի ակնթարթում հասցրեց Փենսիլվանիայի մանկական հիվանդանոց, որտեղ Փեգին ու Ջեֆը համաձայնեցին արտակարգ վիրահատության՝ Հեյլիի ուղեղի ճնշումը թուլացնելու համար։ Այդ պահին նա կոմայի մեջ էր ու ի վիճակի  չէր ինքնուրույն շնչելու։ Նրա կողքին այդ ամբողջ ժամանակ ներկա էր քույրը՝ Ջենին։

«Նա բռնել էր քրոջ ձեռքն ու նրան ասաց, որ իրենց ուժը կպատի, որովհետև Ջենին չէր կարող առանց Հեյլիի ապրել»,-հետագայում պատմում էր Փեգին։

Ինչպես պարզվեց, Հեյլին ծնվել էր ուղեղի զարկերակային զարգացման արատով․ երակներն ու զարկերակն իրար կապող ուղեղի արյունատար անոթներում խառնաշփոթ էր։  Երբ Հեյլին արթնացավ, հայրն ու մայրը նրան ասացին՝ ինչն ինչոց է, ու բժիշկները փորձում են շտկել, թե չէ նա ամբողջ կյանքում կտառապի։ Մի քանի օրից Հեյլին արթնացավ, և ով նրան ճանաչում է, հիմա այդ երևույթն իսկական հրաշք է անվանում։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am