5 տեսակի «կանացի փորիկ» և պարզ միջոցներ, որոնք կօգնեն ազատվել ավելորդ սանտիմետրերից

Պարզվում է «փորի» առաջացման պատճառները բավականին հեշտ  կարելի է լուծել:

Փորձեք կանգնել հայելու առաջ, առանց փորը ետ քաշելու՝ մեջքը ուղղած,  ու պարզել, թե փորի որ տեսակն է ձեզ մոտ:

 

1. «Փրկարար օղակ»

Ինչպես գիտեք «փորիկը» հիմնականում առաջանում է, եթե մարդը վարում է նստած կենսակերպ, կամ սիրում է քաղցր և ընթրիքի ընթացքում օգտագործում է  գինի:

 

Ինչը կօգնի շատ արագ կարգավորել իրավիճակը

 

Այս դեպքում հարկավոր է հրաժարվել բոլոր տեսակի ալկոհոլային ընպելիքներից՝ ամենաքիչը 2 շաբաթով, որից հետո սահմանել ռեժիմ` շաբաթական 2-4 բաժակ գինի և ոչ ավել, քանի որ ալկոհոլը  օրգանիզմում դառնում է ավելորդ ածխաջրերի, շաքարի պատճառ և որպես հետևանք՝ առաջացնում է ճարպային կուտակումներ: Հարկավոր է 1 ամիս խուսափել շաքարից ու աղից: Սննդակարգի մեջ ընդքրկել հնարավորինս շատ օգտակար ճարպեր` օգտագործել  ձուկ, ձու, ընկույզ ու ավոկադո: Եվ իհարկե հնարավորինս շատ քայլել:

 

2. «Սթրեսային փորիկ»

Նրա տարբերակիչ առանձնահատկությունները կայանում են նրանում, որ ճարպը կենտրոնացված է պորտի շրջանում և դրա հետ մեկտեղ փորը բավականին ձիգ է: Դա «նյարդերի կծիկ է»:

 

Առավել շատ նման փորի կառուցվածք ունեն այն մարդիկ, ովքեր  հակված են քրոնիկ սթրեսի ու պերֆեկցիոնիզմի: Նրանց օրգանիզմը  արտազատում է չափից շատ կորտիզոլ՝ սթրեսի հորմոն, որը թույլ է տալիս օրգանիզմին կուտակել ճարպեր: Նման մարդիկ հաճախ խմում են հնարավորինս շատ սուրճ ու էներգետիկ ըմպելիքներ:

 

Ինչը կօգնի արագ կարգավորել իրավիճակը
Նման դեպքում հարկավոր է օրական 8 ժամից ոչ պակաս քնել, քանի որ անքնության դեպքում ավելանում է լեպտին հորմոնի արտազատումը, որը պատասխանատու է ախորժակի համար և այդ դեպքում օրգանիզմը մարդուն ուղարկում է քաղցի «կեղծ» ազդանշաններ: Մեկ շաբաթ քնի ռեժիմի պահպանման դեպքում կնկատեք արդեն, որ սկսել եք ավելի քիչ ուտել: Օրական անհրաժեշտ սուրճի քանակը  2 բաժակից չպետք է ավել լինի: Այս դեպքում խորհուրդ չի տրվում հաճախել մարզասրահ ու զբաղվել ինտենսիվ ֆիզիկական վարժություններ կատարելով կամ տանը կատարել ծանր գործեր: Ցանկալի է, որպեսզի  զբաղվեք յոգայով, լողով ու հաճախակի գնաք զբոսանքի: Սննդակարգի մեջ ավելացրեք մագնեզիում, կարող եք կիրառել հատուկ մագնեզիումով հարստացված հանքային ջուր, ինչպես նաև հնարավորինս շատ մուգ կանաչ բանջարեղեն ու ընկույզ:

 

3. «Կախված փորիկ»

Եթե փորիկը զգալիորեն ցածր է իրանից, ապա դա կարող է նշանակել, որ դուք կամ մայրիկ եք դարձել, կամ «տանջում» եք ձեզ մարզասրահում  կամ ունեք մեջքի հետ կապված խնդիրներ: Արդյունքում ստացվում է, որ  փորի «պարապած» մկանները առաջ են ընկնում և առաջացնում են «ճարպոտ փորի» տպավորություն:

 

Ինչը կօգնի արագ կարգավորել իրավիճակը.

 

Այս դեպքում պետք է բուժեք ձեր աղեստամոքսային տրակտը,  քանի որ նման փորիկի դեպքում, մարդու մոտ ամեն օր առաջանում են գազեր ու առկա են աղիները դատարկելու հետ կապված խնդիրներ:Նման դեպքում հարկավոր է օգտագործել  թեփով հաց, յոգուրտ, կեֆիր և հնարավորինս շատ բանջարեղեններ: Մի կատարեք ծնկածալում, քանի որ այն առաջացնում է մեջքի վրա հավելյալ  ծանրաբեռնվածություն: Թույլատրելի է միայն այն դեպքում, եթե դա կատարվում է մասնագիտացված մարզչի հսկողության ներքո:  Իսկ ահա մեջքի մկանների ամրապնդման վարժություններ հարկավոր է կատարել ամեն օր:

 

4.«Հղիի փորիկ»

Եթե դուք հղի չեք, կամ ծննդաբերել եք ավելի քան 1 տարի առաջ,  սակայն ձեր փորը շարունակում է մնալ շատ մեծ, ապա այս դեպքում հանավանաբար ձեզ մոտ շատ թույլ են նստատեղի   մկաներն ու որովայնային ճնշամկանները:
Ինչը կօգնի արագ կարգավորել իրավիճակը

 

Ամեն օր կատարեք  մեջքի մկանների ու որովայնային ճնշամկանների պարզ վարժություններ:Կարիք չկա չարաշահել, սակայն նաև բացթողել այդ վարժությունները` խորհուրդ չի տրվում: Վնասակար ճարպերը փոխարինեք օգտակար ճարպերով,  ամեն օր օգտագործեք ընկույզ, սերուցքային կարագ ու ձիթայուղ: Նրանք կօգնեն այրել վատ ճարպերն ու սննդի միջից ավելի լավ կյուրացնեն վիտամինները: Ձգեք փորն ամեն անգամ, երբ կհիշեք դրա մասին, դա շատ լավ օգնում է վերադարձնել տոնուսն ու  չի հանգեցնում գերհոգնածության: Որոշ ժամանակ անց, ընտելանալուց հետո, դուք կսկսեք քայլել  ձգված մկաններով:

 

5.«Խնձոր փորիկ»

 

Վերևի հատվածից սկսվող  կլոր փորիկ, հիմնական ախտանշանները՝ ալերգիաներն են: Այս դեպքում բավականին մեծ է հավանականությունը, որ առկա է որոշ մթերքների  անհամատեղելիություն, բայց ոչ այնքան, որ հանդիսանա ցանի կամ մնացած ախտանշանների առաջացման պատճառ: Դա նաև վկայում է այն մասին, որ օրգանիզմը պարբերաբար չի կարողանում հաղթահարել «սննդի» մարսման բարդ պրոցեսն ու այդ պատճառով աղիներն ուռած են լինում ու առաջ են գալիս:
Ինչը կօգնի կարգավորել այդ վիճակը

 

Նախ այդ հարցում օգտակար կլինեն գլյուտենն ու սնձանը(սպիտակուցային նյութ):Սննդակարգից հարկավոր է մեկ շաբաթ հանել հացը, մակարոնները, հրուշակեղենային արտադրանքները, պիցան, տորթերն ու վարսակը, ալկոհոլը, խմորիչ պարունակող մթերքներն ու կաթը: Մնացած մթերքները կարող եք օգտագործել  նորմալ չափաքնակով: Եթե փորը փոքրանում է, ապա պատճառը հայտնաբերվել է:
Սկսեք առավոտյան նախաճաշել, փորի փքվածությունը դա հիմնականում այն մարդկանց խնդիրն է, ովքեր առավոտյան չեն նախաճաշում, սիրում են հագեցած  ընթրել ու խմում են մեծ քանակությամբ ջուր: Խնդիրը կարող է նաև թաքնված լինել աղիքային ախտահարված միկրոֆլորայի մեջ: Խմեք պրոբիոտիկներ,   կերեք արգանակներ, թթվասեր, կաղամբ ու սոխ: Մի քանի շաբաթ անց գնահատեք արդյունքը: Եթե այդ ամենը չօգնի, ապա դիմեք բժշկի և փորձեք գտնել սննդային ալերգենը, որի հետևանքով այն առաջանում է:
Աղբյուրը՝http://Tert.am Medicine