ՍԱՐՍԱՓԵԼԻ Է. Էշին՝ որպես կեր, ողջ-ողջ գցում են վագրերի վանդակ. տեսեք, թե ինչ է կատարվում քիչ անց


Համացանցում հայտնվել է Չինաստանի կենդանաբանական այգիներից մեկում վագրերին կերակրելու սահմռկեցուցիչ տեսարանով տեսանյութ։

Գազանանոցի աշխատակիցներն այցելուների աչքի առաջ անհասկանալի ու չարդարացված դաժանություն դրսևորեցին՝ վագրերի մոտ՝ ջրով լի փոս գցելով դժբախտ կենդանուն։





Ինչպես նշել է տեսարանին ականատես դարձածներից մեկը, վախեցած էշը փրկվելու ոչ մի շանս չի ունեցել։ Հսկա գիշատիչներն առանձնապես չեն շտապել էշին արագ սպանել ու հոշոտել և իրենց  «կերին» ավելի շուտ որպես խաղալիք են ընդունել։

Տեսանյութում երևում է, որ վագրերն այնքան էլ քաղցած չեն եղել, և դա նման չի եղել նրանց գիշատչական բնազդները բավարարելուն միտված քայլի։

Ավելի շուտ դժբախտ կենդանուն վագրերի առաջ հոշոտելու էին գցել՝ կենդանաբանական այգու այցելուներին զվարճացնելու համար, թեև դրանում ոչ մի զվարճալի բան մարդիկ չեն տեսել։

SCMP-ի տեղեկության համաձայն վագրերը էշին սկսել են հոշոտել «խաղերից» շուրջ  30 րոպե անց։

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am


Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն



loading...
Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն



Loading...

loading...