Մուրմանսկում վտարանդիները հետապնդել են ռուս աղջկա․ հիմա նրանցից 18-ը հիվանդանոցում է, 33-ը՝ հատուկ կացարանում


Մուրմանսկի  իրավապահ մարմինները չեն ուզում բարձրաձայնել այս թեման և փաստորեն ժխտում են ներգաղթյալների խմբին զանգվածային մարմնական վնասվածք պատճառելու փաստը։ Այնուամենայնիվ սոցցանցերի տեղացի օգտատերերը հաճույքով քննարկում են տեղի ունեցածը։

Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, որ Նորվեգիան վատ վարքի համար արտաքսել է Մերձավոր Արևելքից և Աֆղանստանից շուրջ 50 ներգաղթյալի։ Ռուսաստան ժամանելով՝ փախստականները որոշել են մի քիչ զվարճանալ տեղի «Գանդվիկ» գիշերային ակումբում և մոռանալով՝ որտեղ են, սկսել են «ձեռ գցել» ռուս աղջիկներին։



Բանն այն է, որ Մուրմանսկը հանդուրժողականությամբ չի փայլում, ինչպես լուսավորյալ Եվրոպան։ ՏԵղացիների արձագանքից դատելով՝ փախստականները փորձել են թաքնվել անգամ մասնավոր սեկտորում, սակայն այնտեղ էլ նրանց գտել են ու դաս տվել։ Եթե ոստիկանությունը չժամաներ, ամեն ինչ շատ վատ կվերջանար՝ հատկապես մուրմանսկյան սառնամանիքի ֆոնին։



Ի դեպ, դատելով նույն արձագանքներից, մուրմանսկյան իրավապահները նույնպես առանձնակի հանդուրժողականություն չեն ցուցաբերել և կոչ անելով Լինչի դատաստան չտեսնել, տակահան իրենց լուման են ներդրել հյուրերի դաստիարակության գործում։

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am


Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն



Loading...

Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն



loading...