Ամուսնական գիշերը 13-ամյա հարսնացուի համար կյանքի վերջին գիշերն է եղել


Ժամանակակից եվրոպացու համար հեշտ բան չէ ըմբռնել Արևելքի կյանքը, որտեղ առ այսօր իշխում են զարհուրելի նախապաշարմունքները։ Յեմենում տեղի ունեցած վերջին իրադարձությունը ցնցեց քաղաքակիրթ աշխարհին, որն իր վրդովմունքն արտահայտեց արաբական օրենքների նկատմամբ։

Արաբները սեփական կանոններն ունեն, որոնց համաձայն դեռատի օրիորդներին, իսկ երբեմն էլ՝ դեռահաս աղջիկներին ստիպողաբար, առանց նրանց կամքը հարցնելու, ամուսնանցնում են հասուն, երբեմն նաև՝ տարեց տղամարդկանց հետ։ Նման դժբախտ ճակատագիր բաժին ընկավ 13-ամյա Աս Իլհամմ ալ Մահդիին, որի հապճեպ հարսանիքն իսկական ողբերգություն դարձավ նրա ընտանիքի համար։



Երեխային գտան հարազատները՝ հարսանիքի հաջորդ օրը։ Աղջնակը մերկ էր ու գրեթե անգիտակից վիճակում։ Հարազատները անհապաղ շտապօգնություն կանչեցին և նրան տեղափոխեցին հիվանդանոց։ Հետազոտության ընթացքում բացահայտվեցին սեռական օրգանների պատռվածքներ, որոնց այլ որակում, քան՝ խոշտանգում, չես անվանի։ Բժիշկները մի քանի օր շարունակ պայքարում էին 13-ամյա դժբախտ հարսնացուի կյանքի համար, բայց այդպես էլ չկարողացան նրան փրկել։



Շուտով պարզվեց, որ երեխայի մահվան համար մեղավոր է նրա նորաթուխ ամուսինը, որը ոչ միայն բռնի ուժով տիրել է աղջկան հարսանիքի գիշերը, այլև դրանից հետո, տեսնելով անգամ, որ նա արյունահոսում է, թողել է մեն-մենակ ու գնացել իր գործերով։

Սա ոչ առաջին, ոչ էլ վերջին դեպքն է, երբ դեռահաս աղջիկները տառապում են արաբական օրենքների պատճառով, սակայն առաջին դեպքն է՝ մահվան ելքով։ Այս դժբախտությունն առիթ դարձավ, որ մարդու իրավունքների արաբական ներկայացուցչական ժողովում քննարկման են դրվելու այս և նմանատիպ իրավիճակները՝ դրանք այլևս չկրկնելու կամ գոնե նվազագույնի հասցնելու համար։

Տասնամյակներ շարունակ ակտիվիստները ձգտում են չեղյալ հայտարարել օրենքները, որոնց տառից օգտվելով՝ մանկապիղծ տղամարդիկ անպատիժ կերպով դժբախտացնում են հարյուրավոր, եթե ոչ՝ հազարավոր դեռահաս աղջիկների ու հոգեբանորեն խեղում նրանց։ Պետք է ասել, որ վերջին ժամանակներս իսկապես ավելի հաճախակի են դարձել կեղծ ամուսնությունների դեպքերը, որոնք ընդամենը ծխածածկույթ են ծառայում՝ ոմանց նողկալի սեռական  ցանկություններն իրականցնելու համար։

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am


Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն



Loading...

Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն



loading...