Դանիացի «օրիորդը» տուգանք կվճարի այն բանի համար, որ խանգարել է փախստականին իրեն բռնաբարել


Այս լուսանկարը դանիուհի Նաննա Սքովմանդը տեղադրել է Facebook-ի իր էջում այն բանից հետո, երբ մարոկկացի փախստականը բռնաբարության փորձի պահին հարվածել է աղջկան։



Դանիայի Սեններբորգ քաղաքի 17-ամյա բնակչուհին, փաստորեն, ընդունակ լինելով փրկել սեփական պատիվն ու կյանքը, դրա համար պատժվել է։



Պատահարի մասին հայտնել է իսրայելական հեռուստատեսության Իններորդ ալիքը՝ հղում անելով The Daily Mail-ի իր աղբյուրին։

Միջադեպը  տեղի է ունեցել դանիական քաղաքի փախստականների տեղական կենտրոնի մոտ։ Աղջկա խոսքերով, իրեն այդ կողմերում հանդիպելով՝ անգլերեն խոսող փախստականը փորձել է գետին տապալել և շորերը հանել։

Դեռատի օրիորդը հարձակվողի վրա արցունքաբեր գազ է փչել, որից հետո հարձակվողը  փախել է։ «Ինքնապաշտպանության համար գազի բալոնի կիրառոմն անօրինական է, ուստի օրիորդը ստիպված է տուգանք վճարել»,- հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչը։ Տուգանքի չափը կազմում է  500 կրոն (մոտ 20 ԱՄՆ  դոլար)

Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով՝ անցյալ տարի Եվրոպա է ժամանել ավելի քան մեկ միլիոն փախստական։ Եվրոպացիների վերաբերմունքը փախստականների նկատմամբ փոխվել է Քյոլնում ամանորյա գիշերը տեղի ունեցած զարհուրելի միջադեպերից հետո։ Սակայն աշխարհի ամենամարդասիրական դատավորները առայժմ պաշտպանում են օրինախախտ փախստականների շահերը և անտեսում  զոհերի ոտնահարված իրավունքները։

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am


Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն



Loading...

Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն



loading...