Այս 24-ամյա երիտասարդը 2 տարի զուգարան չի գնացել


Երբ  անգլիացի 24-ամյա Սթի Ուոլքերը 2012-ի հունիսին 20-30 անգամ փսխեց, բոլորը հանկարծ հասկացան․ տղայի հետ ինչ-որ վտանգավոր բան է կատարվում։ Իսկ ռեգբիի սիրողական խաղի ժամանակ գնդակով փորին հարվածից հետո ամեն ինչ ավելի բարդացավ։ Բժիշկները հայտնաբերեցին, որ երիտասարդը հիվանդություն ունի, ու նա ստիպված էր երկար ժամանակ հիվանդանոցում մնալ։



Ուոլքերը Քրոնի հիվանդություն ունի․ աղիքների քրոնիկ բորբոքում, որը վարակում է ամբողջ ստամոքսա-աղիքային համակարգը։  2 տարում Սթին ավելի քան 80 վիրահատության ենթարկվեց, որի ընթացքում նրա աղին սանտիմետր առ սանտիմետ հեռացվեց։ Արյդունքը․ հաշմանդամության վկայական։ Չնայած դրան, Սթին անընդհատ ստիպված է լինում արդարանալ՝ հաշմանդամների կայանատեղիում կայանելիս կամ հատուկ պետքարան գնալիս․ ախր նա բոլորովին հաշմանդամի տեսք չունի։



Իր ամենօրյա կենսապայքարի մասին Սթին որոշեց գրել Ֆեյսբուքում․ «Մեր օրերում մարդիկ շատ արագ են դատում։ Հա, ես նորմալ տեսք ունեմ, նորմալ եմ խոսում, բայց դա չի նշանակում, որ լուրջ ֆիզիկական թերություններ չունեմ։ Ես այնպիսի տեսք ունեմ, ինչպես իմ տարիքի երիտասարդներն են։ Էդպես է, որովհետև պարզապես ես շատ եմ ուզում այդպիսին լինել։ Բայց ինձ հարց տուր, մոտիկից նայիր ու կտեսնես, որ ծանր հիվանդ եմ։

Հիքմանի լարն ուղիղ կրծքիս է, միշտ սրտիս վրա։ Այդ խողովակի օգնությամբ ես սնունդ եմ ստանում, որովհետև ստամոքսս մյուսների պես չի գործում։ Ես մշտապես օգտվում եմ Ռայլի խողովակից, որն անցնում է քթովս ու ստամոքսիս հեղուկը հեռացնում, որովհետև ստամոքսս նորմալ չի գործում։ Փորիս հսկայական սպի ունեմ․ ուղիղ կրծքիցս մինչև ցայլոսկր։ Դրանով վերջին 2 տարվա մեջ 3 անգամ ինձ «ճղել են», որպեսզի կյանքս փրկեն։ Ես ստիպված եմ օգտագործել ստոմապարկ, քանի որ ներքին օրգաններս լիքն են խոցերով, անցքերով, խլվակներով ու զանազան այլ նորագոյացություններով։

Բարակ աղիքի երկարությունը առողջ մարդու օրգանիզմում 6 մետր է, հաստ աղիքինը՝ 1,5 մետր։ Վիրահատությունից հետո հաստ աղիքս դարձել է 90 սմ, իսկ բարակ աղիքինը՝ 2,5 մետր։ Էդ ամենը լիքը խնդիրներ է առաջացնում։ Օրինակ, կարճ աղիքի համախտանիշ։ Էլ չեմ ասում, որ չեմ կարող սովորական սնունդ ուտել, չեմ կարող դեղեր, հեղուկներ կամ հաբեր կուլ տալ։ 12-մատնյա աղիքս ահավոր սեղմված է, էնպես որ ստամոքսս դրա  միջոցով չի դատարկվում։ Ասում էին, որ գաստրոէնտերոանաստամոզը (կիրառվում է ստամոքսի ստորին հատվածի շրջանում, ստամոքսաելքի և տասներկումատնյա աղիքի անանցանելիության դեպքում ՝ ստամոքսից դեպի աղիքներ սննդի անանցանելիությունը վերականգնելու համար, ծնթ․ խմբ) պիտի որ օգներ,  բայց  բան դուրս չեկավ, քանի որ ստամոքսս վաղուց արդեն չի գործում ու  չի էլ գործի։ Էնպես որ լրիվ պարենտերալ սնուցման փուլում եմ (սննդանյութերի՝ օրգանիզմ ներարկելու միջոց՝ ներերակային  ինֆուզիայի ճանապարհով՝ ստամոքսաաղիքային համակարգը շրջանցելով, լինում  է մասամբ կամ ամբողջովին, կիրառվում է, երբ խնամյալն ի վիճակի չէ ինքնուրույն սնվել, ծնթ․ խմբ), բոլոր դեղերն ընդունում եմ Հիքմանի լարով։ Դա նշանակում է, որ ես հիմա գո՛նե կարող եմ դեղորայք ընդունել։ Բայց լյարդս ու երիկամներս լավ վիճակում չեն, որովհետև անընդհատ ջրազրկվում եմ։ Եվ՝ Քրոնի հիվանդության հետևանքները․ օսեոարտրիտ ծնկներումս, գաստրոպարեզ՝ ստամոքսիս անգործության պատճառով, քրոնիկական ցավեր, նյարդայնություն՝ երկար ժամանակ հիվանդանոցում մնալուց և շատ այլ բաներ․․․ Ֆիզիկական ցավերից բացի, ես մշտապես պայքարում եմ նաև բարոյապես։ Ամեն օր։

Արդեն 2 տարի է՝ նորմալ չեմ կերել, վերջին 18 ամսում միայն 4 շաբաթ եմ տանը եղել։ Անընդհատ հեռու եմ եղել մտերիմներիցս ու ընկերներիցս։ Ինձ համար դժվար էր նրանց տեսնել հիվանդանոցում։ Հիվանդությանս նրանց  արձագանքը միայն ամեն ինչ բարդացնում էր։ Այնպես որ մյուս անգամ, երբ ինձ ասես՝ «Երիտասարդ, դու շատ էլ նորմալ ես, ինչո՞ւ ես հաշմանդամների պետքարան ու կայանատեղի խցկվում, համակարգը խախտում», ուղղակի կանգ առ ու մտածիր․ միգուցե ես ուզո՛ւմ եմ նորմալ երևալ։ Դու պատկերացում անգամ չունես՝ ես ինչերի միջով եմ անցնում ամեն օր, դու իրավունք չունես ինձ քննադատելու միայն նրա համար, որ հիվանդությունս տեսանելի չէ։ Լավ մտածիր՝ նախքան ինչ-որ բան ասելը, մտածիր՝ ինչպես եմ պայքարում ամեն օր, պարզապես որպեսզի վեր կենամ անկողնուցս, հագնվեմ ու նորմալ տեսք ունենամ։ Կներեք այս շատ երկար տեքստի համար։ Վազեցի :)»։

Ուժեղ մարդու ուժեղ խոսքեր։ Հաջորդ անգամ երբ մտքովդ անցնի կյանքից բողոքել, պարզապես կարդա այս տողերը։

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am


Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն



loading...
Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն



Loading...

loading...