Այցեր, որոնք ստիպեցին աշխարհին Հայաստանի մասին խոսել


2016 թվական, հունիսի 24
Հայաստան այցելեց կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Ֆրանցիսկոս առաջին Պապը

«Այց առաջին քրիստոնյա երկիր». Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապն այսպես անվանեց Հայաստան իր ուխտագնացությունը: Եռօրյա այցի ընթացքում կաթոլիկ եկեղեցու առաջնորդը այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, աղոթեց Հայոց ցեղասպանության զոհերի հոգիների հանգստության համար, Սուրբ և անմահ պատարագ մատուցեց Գյումրիի  Վարդանանց հրապարակում, Երևանի Հանրապետության հրապարակում մասնակցեց էկումենիկ արարողությանն ու խաղության աղոթքին, Մայր աթոռում ներկա գտնվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից  մատուցվող պատարագին և այցելեց Խոր Վիրապ: Այս այցը նշանավորվեց նաև նրանով, որ Հռոմի պապը փոխեցնախապես գրված իր ելույթի տեքստը և օգտագորեց«ցեղասպանություն» բառը:



Այս այցը հսկայական   հոգևոր-բարոյական լիցք հաղորդեց հայ ժողովրդին:



 

 

2016 թվական, ապրիլի 22

Հոլիվուդյան ճանաչված դերասան Ջորջ Քլունիի այցն Հայաստան

Ընդամենը ամիսներ առաջ Հայաստանում էր  ճանաչված ու սիրված դերասան Ջորջ Քլունին:  Նա ժամանել էր Երևան` մասնակցելու «Ավրորա» մրցանակաբաշխությանը: Այցի ընթացքում Քլունին աշխարհահռչակ հայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ  Ծիծեռնակաբերդի բարձունքում հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ և ներկա գտնվեց հոգեհանգստյան կարգին:

Այս այցի մասին գրեցին մի շարք հայտնի միջազգային պարբերականներ ու կայքեր:

 

 

2015 թվական, ապրիլի 8

Հայաստան ժամանեցին Քիմ Քարդաշյանն ու իր ընտանիքը

Իր 4-օրյա այցի ընթացքում Քիմ Քարդաշյանը հասցրեց զբոսնել Երևանում, հանդիպել վարչապետի հետ, լինել Գառնիում, այցելել Ծիծեռնակաբերդ` իր հարգանքի տուրքը մատուցելու Եղեռնի զոհերի հիշատակին, լինել Գյումրիում: 8 օր ամբողջ համաշխարհային մամուլի ուշադրությունը սևեռված էր դեպի Հայաստան: Այցի ամենատպավորիչ հատվածը Քիմի ամուսին, աշխարհահռչակ ռեփեր ու, ինչպես հայերն են սիրում ասել` «մեր փեսա» Քանյե Ուեսթի համերգն ր Կարապի լճում:

 

 

2015 թվական, ապրիլի 23

System of a Down-ի համերգը Հանրապետության հրապարակում

Հայազգի անդամներ ունեցող հայտնի ամերիկյան System of a Down ռոք խումբը «Wake Up The Souls» («Արթնացրեք հոգիները») համաշխարհային շրջագայության շրջանակում համերգ տվեց նաև Երևանում։ Ապրիլի 23-ին Հանրապետության հրապարակում կազմակերպված անվճար համերգը նվիրված էր Օսմանյան կայսրությունում իրագործված ցեղասպանության 100-րդ տարելիցին: Համերգի ամբողջ ընթացքում հորդառատ անձրև տեղաց, բայց անգամ դա չխանգարեց հազավաոր մարդկանց մինչև վերջ Հրապարակում մնալ ու վայելել այդ անկրկնելի էներգետիկան:

 

 

Վերջին տարիները Հայաստանի ու հայերի կյանքում յուրահատուկ վերելքի ու հաղթանակների տարիներ են:  Այս բոլոր այցերը լայնորեն լուսաբանվել են միջազգային մամուլի կողմից, եղել են բոլորի ուշադրության կենտրում: Ստիպել են աշխարհին խոսել հայերի ձայնով, ապրել հայի ցավով ու հաշվի նստել մեր երկրի հետ: Մենք կանք, եղել ենք ու  կլինենք: Աշխարհը դեռ շատ է լսելու ու խոսելու իմ փոքրիկ, բայց  հպարտ պետության մասին:

Աղբյուր՝ Blognews.am


Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն



Loading...

Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն



loading...