Տատիկը 10 տարի շարունակ գարշահոտ աղբ է հավաքել։ նրա բնակարանի դուռը բացելով՝ հարևանները շոկից բարձրաձայն բղավում էին


Եկատերինբուրգի սովորական  հինգհարկանու բնակիչները մտադիր են շենքից վտարել իրենց տարեց հարևանուհուն։ Կասեք՝ ինչ անխիղճ արարածներ են, այնպես չէ՞։ Ճի՞շտ են արդյոք հարևանները, թե ո՞չ, ընթերցողը կդատի։ Վերա Իլյինիչնա Սկոբելինան ավելի քան 10 տարի իր բնակարանն ու շենքի մուտքը բառացիորեն լցնում է քաղաքի փողոցներից հավաքած աղբով։



Դա դեռ քիչ էր, ինչ-որ անհասկանալի պատճառով տատիկը տեղափոխվեց աստիճանահարթակ՝ պնդելով, որ իրեն դուր է գալիս մարդկանց աչքի  առաջ ապրել։ Հարևանները խիստ վրդովված են թոշակառու կնոջ վարմունքից․ չէ՞  որ նա բնակարան ունի։ Բայց տատիկը, երևում է, տարված է իր  հին նախնիներին հատուկ հավաքչությամբ։



Սովորությունների հերն էլ անիծած, բայց տատիկը բնակելի տան մուտքը լցրել էր աղբակույտով ու անցնել-դառնալու տեղ չէր թողել։ Հարևանների դիմակայությունը տարօրինակ տատիկի  կամ տատիկի տարօրինակությունների հետ առաջին տարին չէ, որ ընթանում է։ Այս ամբողջ ընթացքում թոշակառուն աղբանոցներից իր մեկսենյականոց է քարշ տալիս ամենատարբեր «գանձեր»։ Ենթադրվում էր, որ տատիկը աստիճանահարթակ է տեղափոխվել, քանի որ բնակարանում պարզապես աղբից տեղ ու դադար չկա։

Սակայն շուտով պարզվեց, որ Վերա Իլյինիչնան բնակարանն ազատել է աղբից, բայց ափսոսացել է  տանել աղբանոց ու աղբով հանդերձ հանգրվանել է աստիճանահարթկին՝ տեղը տեղին տնավորվելով։ Շենքին մոտենալիս մարդկանց քթին է խփում գարշահոտը, որը աղբը հեռացնելուց հետո էլ դեռ էրկար ժամանակ պահպանվելու է։ Տարեց տիկինը պնդում է, որ մի քանի տարի առաջ իր կոյուղին շարքից դուրս է եկել, ու դա էր աստիճանահարթակ տեղափոխվելու հիմնական պատճառներից մեկը։

Այդտեղ էլ նա գիշերում է ու նստում զօր ու գիշեր։ «Իսկ մեծ, թե փոքր կարիքների համար բակը կա ու կա»,- ասում է նա։ Ինքն իրեն Վերա Իլյինիչնան  բոմժ չի համարում։ Իր բոլոր տարօրինակությունները նա իբրև կյանքի բնականոն ռիթմ է ընդունում։ Նա պնդում է, որ ժամանակին ստանում է  իր կենսաթոշակն ու պարբերաբար սնվում ճաշարանում։ Ուղղակի ժամանակավորապես բնակարանի «իրերը» տեղափոխել է դուրս։ Իսկապես, թե դրա ի՞նչն է տարօրինակ․․․

Տեղի լրատվամիջոցներից մեկը տատիկին անվանել է մեր ժամանակների Պլյուշկինա (Նիկոլայ Գոգոլի՝ «Մեռած հոգիներ» վեպի մտացածին կերպար այս կալվածատիրոջ ազգանունը դարձել է հիվանդագին ժլատության անվանական արժեքը․ ծնթ․խմբ

Ինքը՝ Վերա Սկոբելինան, վստահեցնում է, որ բնակիչների վրդովմունքը քողարկում է մի քանի սրիկայի՝ իր բնակարանը ճանկելու համառ ցանկությունը։ Թեև տրամաբանական է, որ եկատերինբուրգյան հինգհարկանի շենքի բնակիչներն այնքան էլ խանդավառված չեն Սկոբելինայի հարևանությամբ։

Երկար ու ձիգ, տանջալից տարիների ընթացքում մարդիկ  փորձել են  նրան իր «գանձարանով» հանդերձ տեղափոխել բնակարան։ Նույնիսկ ինքնակամ աղբը հեռացրել։ Վերա Իլյինիչնան  մեկ-երկու օր անհետանալուց հետո դարձյալ ասպարեզ էր դուրս գալիս նոր ավար շալակած։ Պաշարատես տատիկը պնդում է, որ այս բոլոր իրերն իրեն պետք են։

Դրանց մի մասը նա մտադիր է բաժանել իր ծանոթներին ու բարեկամներին, իսկ շշերն ու հագոստը հանձնել մակուլատուրա։ Բայց հարևանները վստահ են, որ այդ կինն ընդամենը քրջեր կուտակելու հիվանդագին մոլուցքով է բռնկված, ու դա անբուժելի է։ Կարևորը հիմա  այն է, որ տատիկի մտքով չանցնի ընդլայնել իր տիրույթների սահմանները։ Ինչ-ինչ, բայց դրան դիմակայելուն հարևանները վճռական են տրամադրված։

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am


Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն



loading...
Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն



Loading...

loading...