Վլադիմիր Պուտինի խնդրանքը Հայաստանին


Lragir.am-ը գրում է․ Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի ժամանակ ՌԴ նախագահ Պուտինը դիմել է ֆորումին մասնակցող ամերիկացի բիզնեսմեններին, խնդրելով օգնել վերականգնել ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները:

«Ես ձեզ խնդրում եմ Ռուսաստանի անունից եւ դիմում եմ ամերիկյան կողմին՝ օգնեք ԱՄՆ-ի նորընտիր նախագահին եւ նոր վարչակազմին»,-ասել է Պուտինը, ավելացնելով, որ միայն ԱՄՆ-ի հետ ամուր առեւտրական ներդրումային կապերը կարող են ռուս-ամերիկյան հարաբերությունները պաշտպանել քաղաքական կոնյունկտուրայի տատանումներից:



Պուտինի դիմումը ունի պատմական ենթատեքստ: Բանն այն է, որ ամերիկյան բիզնեսը վերջին հարյուրամյակում մի քանի անգամ օգնել է Ռուսաստանին՝ նոր տնտեսություն կառուցելու հարցում, այդ թվում խորհրդային իշխանության տարիներին: Օրինակ, անցյալ դարասկզբին, երբ ԱՄՆ-ն նույնիսկ չէր ճանաչել Խորհրդային պետությունը: Դա քիչ հայտնի փաստ է, սակայն ամերիկյան բիզնեսի օգնությամբ է Ռուսաստանը խուսափել տնտեսական փլուզումից:



Ներկայում Ռուսաստանի տնտեսական վիճակը մոտենում է այդ իրավիճակին, եւ Պուտինի խնդրանքը դրա վկայությունն է: Խնդիրն այստեղ նավթի գները չեն, այլ այն, որ Ռուսաստանը ավանդաբար չի կարողանում մի ֆորմացիայից անցնցում անցում կատարել մյուսին, եւ անհրաժեշտ է արտաքին օգնություն:

Ռուսները սովորաբար «մսխում» են տվյալ ֆորմացիան բոլոր առումներով՝ տեխնոլոգիական, ֆինանսական եւ այլն, քանի որ զարգացման որոշակի փուլում, երբ փողը շատանում է, ցուցաբերում են անհամարժեք աշխարհքաղաքական հավակնություններ, բայց քանի որ թիկունքում կոռուպցիան է ու անորակ կառավարումը, այդ հավակնությունների իրացման փորձը հանգեցնում է աղետի:

Թե Պուտինը, թե ռուսական «իսթեբլիշմենտը» լավ են հասկանում, որ այս իրավիճակից կարող են դուրս գալ միայն ԱՄՆ-ի օգնությամբ, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ ռուսական «իսթեբլիշմենտը» փորձում է նմանակել ամերիկյան էլիտաներին, այն հոգեբանորեն ավելի մոտ է նրանց:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:


Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն



Loading...

Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն



loading...