Այս մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ-ի մասնակցի ցուցմունքը կարդալուց հետո ոստիկաններն ամբողջ օրը ծիծաղում էին


Ճանապարհա-տրանսպորտային պատահարները ներկայումս առավել հաճախ են տեղի ունենում, և ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն արդեն ընտելացել են զանազան բնույթի վթարներին ու դրանց հետևանքներին։ Այնպես որ գործնականում նրանց զարմացնելը գրեթե անհնար է։ Սակայն մի ՃՏՊ-ի հետևանքը կարգին իրարանցում է առաջացրել  ամբողջ տեղամասում։ Պատճառը ավտովթարի ականատեսներից մեկի սրամիտ բացատրագիրն էր, և, անշուշտ, դրան հաջորդած իրադարձությունները։

Շրջանցելով որոշ մանրամասներ և առանց ՃՏՊ-ի մասնակիցների անուններն ու ավտոմեքենաների պետհամարանիշները նշելու՝ ստորև ձեր դատին ենք հանձնում  այդ գրավոր բացատրության տեքստը։



«Ես իմ Gilera Fuoco 500 սքուտերով Կարմի բանակի պողոտայի կողմն էի սլանում՝ հստակ պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները և ուշի-ուշով հետևելով ճանապարհին տիրող իրավիճակին․․․



Բերոունսկի փողոցի  խաչմերուկին՝ ինձ ու երթևեկության մյուս մասնակիցների համար լրիվ անսպասելի, կարմիր լույսի տակով առանց պետհամարանիշի ինչ-որ Hummer սլացավ։ Ես ճիշտ ժամանակին նկատեցի վտանգն ու, վթարից խույս տալու համար,  արգելակման ընթացքում տեղափոխվեցի հանդիպակաց գիծ, որտեղ կանգ առա ճամփեզրին․․․

Այդպես մանևրելով՝ հանկարծ իմ թիկունքում ուժեղ հարվածի ձայն լսեցի։ Հետ նայելով՝ տեսա, որ Hummer-ը խոյահարել է իմ հետևից նույն ուղղությամբ եկող Suzuki-ն։ Հարվածի հետևանքով  Suzuki Jimny-ի կապոտը ամբողջովին պոկվել-թռել էր տեղից։ Suzuki-ի ղեկին աղջիկ էր նստած։ Ես վազեցի նրան առաջին օգնություն ցույց տալու։ Աղջկանից բացի, մեքենայում, հետևի նստատեղում՝ մանկական բազկաթոռին երեխա տեսա․․․

Արագ բացեցի տուժած մեքենայի բեռնախցիկն ու դուրս հանեցի փոքրիկին (մոտ չորս տարեկան մի տղայի)։ Միաժամանակ  բեռնախցիկից հանեցի վթարային ճանապարհային նշանն ու դրեցի ճամփին։ Դրանից հետո օգնեցի մեքենայից դուրս գալ ղեկին նստած աղջկան (հավանաբար՝ երեխայի մորը)։ Համոզվելով, որ երեխան ու մայրը չեն տուժել, երկուսին էլ տարա ճամփեզր։ Մեր մոտերքում կանգ առավ մի Mitsubishi Airtrek, որի վարորդին խնդրեցի շտապօգնություն ու ոստիկանություն կանչել․․․

Այնուհետև մոտեցա Hummer-ին՝ պարզելու համար՝ արդո՞ք ուղևորներն օգության կարիք չեն զգում։ Բաց պատուհանից երկու մարդու տեսա։ Երկուսն էլ թխամաշկ էին, գանգուր սև մազերով ու արևելյան տարածաշրջանի բնակիչներին բնորոշ արտաքինով։ Դրա համար էլ ենթադրեցի, որ մեքենայում իսպանացի մոլորված զբոսաշրջիկներ են։ Ես հիանալի գիտեմ իսպաներեն, քանի որ մանուկ հասակից ապրել եմ Մադրիդում, որտեղի մեր դեսպանատանն աշխատում էր հայրս։ Ես մաքուր իսպաներենով դիմեցի արևելցի հյուրերին՝ նկատե՞լ էին արդյոք նրանք վառվող կարմիրը լուսացույցը («Al huele pido rosa?»)․․․

Ի պատասխան իմ հարցի՝ Hummer-ի վարորդը փորձեց ձախ ձեռքով բաց պատուհանից հարվածել գլխիս։ Բայց քանի որ այդ ընթացքում այդպես էլ սաղավարտը չէի հանել, հարվածից գլուխս չվնասվեց, փոխարենը դրանով կարելի է բացատրել նրա ձախ ձեռքի չորս մատների կոտրվածքը։ Անհաջող հարվածից հետո վարորդը դուրս թռավ մեքենայից ու աջով խփեց գլխիս։ Միայն դրանով կարող եմ բացատրել  ճաճանչոսկրի շրջանում հետագա կոտրվածքը․․․

Hummer-ի վարորդին հետևեց նրա կողքի ուղևորը ու ինչ-որ ծանր բանով հարվածեց մեջքիս։ Այդ հավածն ինձ լուրջ չվնասեց, քանի որ բաճկոնիս տակից պաշտպանական զրահ էի հագել, որը հայտնի է «կրիա» անվամբ։ Ես հարձակվողի հետ գոտեմարտի չբռնվեցի, այլ ընդամենը հանգիստ փռեցի ասֆալտին ու սկսեցի սպասել ճանապարհային ոստիկաններին։ Ինչ վերաբերում  է Hummer-ի ուղևորի կոտրված քթին ու ծնոտին, կարող եմ ասել, որ նա վթարի պահին ամրագոտի չէր կապել, անվտանգության բարձն էլ չգիտես ինչու չէր բացվել, և մարդը վնասվածքներ էր ստացել ավտոմեքենայի պանելին խփվելով․․․

Մախաչկալայի պատգամավորի օգնականի պատռված վկայականի մասին ոչինչ չեմ կարող բացատրել, քանի որ նրա մասին ոչինչ հայտնի չի։ Ոչ մի պատկերացում չունեմ նաև, թե ինչպես է պատռված վկայականը հայտնվել Hummer-ի վարորդի բերանում ու կերակրափողում։ ՃՏՊ-ի վայրում հավաքված մոտոցիկլիստների մասին նույնպես բացատրություն չունեմ, քանի որ էդ տղերքին առաջին անգամ էի տեսնում։

Չեմ կարող բացատրել նաև, թե ինչ հանգամանքներում է ինչ-որ մեկը կտրտել Hummer-ի բոլոր անվադողերը, կոտրել բոլոր ապակիները, պատառոտել բնական կաշվով պատված մեքենայի սրահը, ձողով ծակել մեքենայի տանքին, ցաքուցրիվ արել ջարդած կապոտն ու շարքից հանել մեքենայի շարժիչը։ Այդ բոլոր իրադարձություններին ես ոչ մի առնչություն չունեմ։ Խոսքերս կարող են հաստատել ՃՏՊ-ի մասնակիցները, տուժողներն ու  վկաները, մասնավորապես, Mitsubishi Airtrek-ի և Suzuki Jimny-ի վարորդները․․․»։

Անշուշտ, վատ չէր լինի, եթե երիտասարդի խառնվածքը, զսպվածությունն ու հումորի զգացումն ունենային նման իրավիճակում հայտնված շատերը։

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am


Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն



Loading...

Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն



loading...