Վթարի է ենթարկվել Հայաստանից Մոսկվա մեկնող մեքենա․ 3 մարդ է զոհվել, 3-ը վիրավորվել


Yerkir.am-ի տեղեկություններով, այսօր Մոսկվայի մարզում, Մոսկվայից 150 կմ հեռավորության վրա ավտովթար է տեղի ունեցել, վթարի է ենթարկվել Ֆորդ մակնիշի 22 GG 299 մեքենան, որի ուղևորները Հայաստանի քաղաքացիներ են։ 3 մարդ է զոհվել, 3-ը վիրավոր են։ Տուժածների մեջ երեք երեխա կա։ Ըստ նախնական տեղեկությունների, մեքենան Հայաստանից է մեկնել դեպի Մոսկվա։ Ֆորդ մակնիշի մեքենան բախվել է բեռնատար մեքենայի և շրջվել։


Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն



loading...
Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն



Loading...

loading...