Հայկական զորամասերը Ադրբեջանի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների. Արցախի ՊԲ


Հունիսի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ՝ շփման գծի տարբեր հատվածներում կիրառելով նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր ու հաստոցավոր հակատանկային նռնականետեր: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև մարտական խնդիրը:



Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի, որի հետևանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը։



Իսկ նախօրեին հակամարտ զորքերի շփման գծում՝ Մարտունու պաշտպանական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմից կրակոցների հետևանքով 3 զինվոր զոհվել էր, իսկ 2-ը հրազենային վնասվածքներ էին ստացել:


Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն



Loading...

Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն



loading...