Երեկ կայացավ Կաննի 70-րդ ամենամյա կինոփառատոնի բացումը: Այս տարի փառատոնը վարելու պատվին արժանացել են կրքոտ իտալուհի Մոնիկա Բելուչին և ֆրանսիացի կատակերգու Ալեքս Լութսը: Փառատոնի մեկնարկը տպավորիչ էր թե՛ աստղերի և թե՛ հաղորդավարների շնորհիվ:
BlogNews-ը ձեզ է ներկայացնում Կաննի 70-րդ ամենամյա կինոփառատոնի վառ իրադարձությունները:
Եթե կինոփառատոնը վարում է այնպիսի կրքոտ և սեքսուալ կին, ինչպիսին Մոնիկա Բելուչին է, ապա այն պարզապես չի կարող հանդարտ և միապաղաղ անցնել: Դերասանուհին և նրա համահաղորդավար ֆրանսիացի կատակերգու Ալեքս Լութսը կինոփառատոնի հյուրերի համար մի համբույր էին բեմադրել, որը նկարագրելը անհնար է, ուստի առաջարկում են ծանոթանալ նկարներին և տեսանյութին:
Կարմիր գորգի համար աստղերի կատարած հագուստի ընտրությունը բավականին վիճելի է: Կարծես թե նրանք այս անգամ այնքան էլ ջանք չեն թափել շլացուցիչ տեսք ունենալու համար:
Սառա Սամպայո
Կոկո Կոնիգ
Էվա Հերցիգովա
Ջեսիկա Չեսթեյն
Լարա Լիետո և Ադրիեն Բրոուդի
Ումա Թուրման
Նաոմի Հարիս
Ջուլիանա Մուր
Լիլի Ռոուզ Դեպ
Սյուզան Սարենդոն
Մարիոն Կոտիար
Էլլ Ֆանինգ
Աչքի ընկավ Բելլա Հադիդը, սակայն ոչ լավ կողմից: Բացի այն, որ նա ակնհայտորեն խնդիրներ ուներ իր հագուստի հետ, որը մեկ ընկնում էր նրա ոտքերի տակ, մեկ անտեղի բացվում և անգամ ընկնում վրայից, նրա ընտրությունը չափազանց նման էր մեկ այլ մոդելի՝ Էմիլի Ռատակովսկիի հագուստին: Եվ դեռ հարց է, թե նրանցից ով ավելի շահեկան տեսք ուներ:
Բելլա Հադիդ
Էմիլի Ռատակովսկի
Բելլա Հադիդն ու Էմիլի Ռատակովսկին