«Սա 26-ամյա Քրիստոֆերն է. նա այսօր երեկոյան կմահանա»

Reddit-ի օգտատերերից մեկն հրապարակել է այս հուզիչ լուսակարն ու գրել.
 
«Իմ խորթ որդին այս երեկո կմահանա․․․

Սա Քրիստոֆերն է՝ իր հարսանցու Նիկոլի հետ 2016 թվականի օգոստոսի 28-ին։ 2 շաբաթ առաջ նա ամուսնացել է իր երազանքների աղջկա հետ։ Մեկ տարի առաջ նրա մոտ ախտորոշել են բերանի քաղցկեղ։ Նա շատ լավ պայքարում էր դրա դեմ ու ռեմիսիայի էր հասել։ Այս երիտասարդ տղան ընդամենը 26 տարեկան է։ Նա կմահանա մինչև արևածագը։ Ես խնդրում եմ բոլորիդ, որ աղոթեք նրա համար։ Սիրում եմ քեզ, Քրիս․․․»