Ժամանակն է ազատվել ավելորդ կիլոգրամներից. ԱՅՍ ռումբը բոլոր կանանց երազանքն է ^_^

Barometer.am-ը գրում է.

Բազմաթիվ սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ գեր մարդկանց մեծ մասը դեմ ցանկանում է ազատվել ավելորդ կիլոգրամներից և վերադառնալ նախկին գրավիչ տեսքին: Բայց ո՞ր դիետան է ավելի արդյունավետ, ինչպե՞ս ճիշտ նիհարել առանց օրգանիզմի համար տխուր հետևանքների, ինչպե՞ս հաղթահարել սովի զգացողությունը: Այս հարցերի պատասխանը կտա հնդկաձավարով դիետան:

Առաջարկվող դիետան բավական կշտացնող, բայց միօրինակ է, այդ պատճառով էլ դժվար է պահել, սակայն շատ արդյունավետ է: Այն թույլ է տալիս նիհարել շաբաթական 7-12կգ: Հնդկաձավարը մաքրում է օրգանիզմը. դուրս է հանում խարամները, ծանր մետաղների իոնները, արյան մեջ իջեցնում է խոլեստերինի մակարդակը: Բացի այդ, պարունակում է սպիտակուցներ և ածխաջրեր, ինչպես նաև B խմբի վիտամիններ, երկաթ, կալիում, կալցիում և այլ հանքանյութեր: Հենց դրանց շնորհիվ է, որ հնդկաձավարով դիետան օրգանիզմին այնքան վնաս չի հասցնում, ինչպես այլ մթերքներից կազմված մոնոդիետաները:

Եվ այսպե, ի՞նչ դիետա է սա: Ամբողջ շաբաթ սնվում եք բացառապես հնդկաձավարի շիլայով: Ընդ որում հնդկաձավարը չի եփվում: Այն պետք է լցնել տարայի մեջ և բերանը փակել, վրան եռման ջուր լցնել և թողնել ամբողջ գիշեր: Ինչքան կարող եք քիչ աղ օգտագործեք, իսկ համեմունքների մասին ընդհանրապես մոռացեք: Օրվա ընթացքում կարող եք ուտել քանի անգամ ցանկանում եք, բայց հիշեք, որ ամեն անգամ պետք է ուտել 5ճ.գ-ից ոչ ավել: Վերջինը պետք է լինի քնելուց 4 ժամ առաջ: Բացի հնդկաձավարից կարելի է ուտել անյուղ մածուն (ամենաշատը 1 լիտր): Երբեմն քնից առաջ կարելի է ինչ-որ միրգ ուտել: Վիտամին C-ի պակասը լրացնելու համար նախընտրելի է, որ դա որևէ ցիտրուս լինի: Ջուր պետք է խմել 2 լիտրից ոչ պակաս: Մեկ շաբաթ դիետայից հետո անհրաժեշտ է 1 ամիս ընդմիջում տալ, այնուհետև դիետան կրկնել այնքան ժամանակ, մինչև հասնեք ձեր նպատակին: