Ահա թե ինչ կլինի օրգանիզմի հետ, եթե ամեն օր կտավատի սերմեր օգտագործեք

Յուրահատուկ բաղադրության շնորհիվ՝ կտավատի սերմերը կարող են տարաբնույթ շատ հիվանդություններ կանխել և բուժել՝ փորկապությունից մինչև սրտի հետ կապված լուրջ խնդիրներ:

Կտավատի սերմերն օգտակար են դիետա պահողների համար, քանի որ հարուստ են դյուրամարս ճարպերով և բջջանյութով, ինչի շորհիվ ավելի արագ է վրա հասնում հագեցածության զգացումը և մի քանի անգամ ավելանում է սերմերի հետ կերած ցանկացած մթերքի սննդային արժեքը: Դրանք քիչ ածխաջրեր են պարունակում:

Կտավատի սերմերի օգտակարությունը : Կտավատի սերմերի հիմնական օգտակարությունը 3 հիմնական բաղադրիչների՝ բջջանյութի, պոլիչհագեցած ճարպաթթուների, լիգնանների շնորհիվ է: В խմբի վիտամիննեը, վիտամին Е-ն, յոդը, կալցիումը, ցինկը, երկաթը, կարոտինը, մագնեզիումը, ծծումբը, ֆոսֆորը, կալիումը, սիլիցիումը, պղինձը, նիկելը, մանգանը, մոլիբդենը, կոբալտը և քրոմն ուժեղացնում են բուժական ազդեցությունը:

Բջջանյութ: Բջջանյութի մանրաթելերը վերահսկում են արյան մեջ վատ խոլեստերինի մակարդակը՝ արգելափակելով դրա ներծծվելն աղիների մեջ:

Ճարպաթթուներ: Կտավատի սերմերը օմեգա-3 ճարպային թթուների ամենահարուստ աղբյուրն են: Այս միացությունները լավացնում են արյան հոսքը և օգնում են կանխել տրոմբների առաջացումը, որոնք ինֆարկտ և կաթված են առաջացնում:

Լիգնաններ: Դրանք պոլիֆենոլներ են, որոնք հանդես են գալիս որպես հզոր հակաօքսիդանտներ՝ այդ առումով արդյունավետությամբ գերազանցելով նույնիսկ վիտամին Е-ին: Ֆիտոէստրոգենների հետ համադրությամբ դրանք ակտիվորեն պայքարում են կրծքագեղձի քաղցկեղի դեմ:

Առավել լավ բուժական և կանխարգելիչ ազդեցության համար կտավատի սերմերը կարելի է օգտագործելուց անմիջապես առաջ մանրացնել սրճաղացով: Ուտելուց 30 րոպե առաջ ստացված ալյուրը կեր չոր թեյի գդալով, վրայից մեծ քանակությամբ հեղուկ խմիր: Բուժման կուրսը կախված է ցանկալի արդյունքից և կարող է մի քանի ամիս տևել: Ինչպես և ցանկացած ուժեղ գործող միջոց, կտավատի սերմերը հակացուցումներ ունեն՝ փորլուծություն, կերակրափողի, աղիների կամ ստամոքսանցքի խցանում, լեղապարկի քարեր, միզաքարային հիվանդություն, արգանդի և ձվարանների հիվանդություններ, հղիություն, դիաբետ: Ամեն դեպքում նախքան կտավատի սերմեր օգտագործելը խորհրդակցեք բժշկի հետ: Կտավատի սերմերի օգտագործման առաջին արդյունքը կնկատես 2 շաբաթ անց կվերանան մաշկի հետ կապված խնդիրները, մազերը կփայլեն, կենդանություն կստանան, կկարգավովի մարսողությունը, կնվազեն ալերգիկ ռեակցիաները:

Աղբյուր