Իսկ դուք բավականաչափ ջուր խմու՞մ եք. ջրազրկման 10 տարածված նշանները

Եթե մարդը ունենա խմելու ջուր, ապա կարող է դրանով ապրել մոտ 8 շաբաթ, սակայն ջրի բացակայության դեպքում մարդու կյանքն ընդհատվում է առավելագույնը 5 օրվա ընթացքում։ Սրա հիմքում ընկած է այն, որ մարդու մարմնի 60% -ը կազմված է ջրից, իսկ ուղեղը 85% -ով հեղուկ է։

BlogNews –ը հավատում է, որ կյանքի այս արագ տեմպին համընթաց ապրելու դեպքում շատ մարդկանց մոտ ջրազրկում է լինել, որի մասին նրանք չեն էլ կասկածում և այդ պատճառով Ձեզ ենք ներկայացնում ջրազրկման 10 ամենատարածված նշանները։

1. Հաճախակի գլխացավ: Եթե դուք առողջական խնդիրներ չունեք սակայն տառապում եք հաճախակի և միջինի ուժգնւթյան գլխացավերով, ապա Ձեզ մոտ հավանաբար ջրազրկում է։ Մի շարք ուսումնասիրություններ ապացուցել են, որ նույնիսկ 1.36% ջրազրկումը կարող է գլխացավերի պատճառ դառնալ։

2. Անհագ քաղցի զգացում: Մարդու մարմինը երբեմն խառնում է ազդակները և ցանկանալով ջրի պահանջի ազդանշան տալ, տալիս է ուտելիքի պահանջի ազդանշան։ Եթե դուք անդադար քաղց էք զգում, ապա մեծ է հավանականությունը, որ Ձեզ մոտ պարզապես ջրազրկում է։

3. Փորկապություն: Փորկապությունը բավականին լուրջ առողջական խնդիր է, որը ավելի է խորանում քանի որ մարդիկ ամաչում են այդ մասին բժշկին պատմել։ Շատ հետազոտությունները ցույց են տվել, որ փորկապության առաջնային խթանիչներից է ջրազրկումը։

4. Չոր բերան: Երբ մարմինը ջրազրկվում է, նվզում է նաև թքագեղձերի աշխատանքը։ Արդյունքում բերանի խոռոչը չորանում է։ Այդ պետքում պետք է պարզապես ավելի շատ ջուր խմել։

5. Հանկարծակի մկանային ցավեր: Ջուրը չափազանց կարևոր է մկանների կենսագոյության համար, և երբ մարդ բավականաչափ ջուր չի խմում, մկանները սկսում են արձագանքել և առաջանում է ցավ։ Համոզվեք, որ մարզումներից առաջ և հետո բավականաչափ ջուր էք խմել։

6. Չոր և ոչ ճկուն մաշկ: Շատ մարդիկ մեծ գումարներ են ծախսում զանազան քսուքների և սնուցով միջոցների վրա, սակայն իրականում լավ մաշկ ունենալու գաղնիքը թաքնված է ջրում։ Այդպիսի դեպքերում կարելի է կիտրոնի հյութով ջուր խմել՝ համային առավելություն ստանալու համար։

7. Մուգ գույնի մեզ: Երբ մարդը ջրազրկված է, ավելի քիչ է միզում։ Դրա արդյունքում մեզը ավելի կենտրոնացված և մուգ գույն է ունենում։ Եթե այդպիսի բան նկատեք, անհապաղ վերանայք ջրի ընդունման քանակը և հաճախությունը։

8. Գլխապտույտ կամ/և սրիտխառնող կանգնելու ժամանակ: Մարդու արյունը 95% -ով կազմված է ջրից։ Երբ մենք ջրազրկվում ենք, նվազում է նաև արյան ծավալը, ինչի արդյունքում ֆիզիկական ամենաաննշան ծանրաբեռնումից հետո առաջանում է գլխապտույտ և սրտխառնոց։

9. Հոգնածություն և էներգիայի բացակայություն: Քանի որ ուղեղը մեծապես կազմված է ջրից, դրա աշխատանքը վատթարանում է ջրազրկման դեպքում։ Նույնիսկ 1% ջրազրկումը կարող է ուղողի ֆունկցիոնալության նվազման պատճառ դառնալ, ինչի արդյունքում էլ առաջանում են հոգնածության և էներգիայի բացակայության զգացումները։

10. Սրտի առիթմիա: Սրտի առիթմիայն կամ աշխատանքի անհամաչափությունը ջրազրկամ առավել անհայտ հետևանքներից են։ Չանայծ որ սա բավականին սարսափելի է հնչում, դրա պատճառ կարող է լինել նաև ջրազրկումը։ Ցանկացած դեպքում, եթե սրիտ աշխատանքի անհամաչափություն նկատեք Ձեզ մոտ, անհապաղ դիմեք բշժկի։

Աղբյուր