Կարմիր գրքում գրանցված թռչունի որսի դեպք է գրանցվել, մատնել է համացանցի էջը (լուսանկարներ)

Երեկվանից ֆեյսբուքում ակտիվորեն տարածվում են որսորդական հրացանով ու «ավարով» երիտասարդի լուսանկարներ, որի զոհը կարմիր գրքում գրանցված գիշատիչ թռչուն է՝ տափաստանային ճուռակ:

Ֆեյսբուքում երիտասարդի պրոֆիլը գրանցված է Սուրեն Բակլաչյան անունով, իսկ «Դուխով» գրությամբ գլխարկից կարելի է ենթադրել, որ որսն արվել է բոլորովին վերջերս: Նշենք, որ երիտասարդի ֆեյսբուքյան էջից արդեն իսկ հանվել են թռչունի հետ արված լուսանկարները:

Լուսանկարներում երեւում է նաեւ մեքենայի համարանիշը:

Աղբյուր՝ Armtimes.com