5 առավելություն, որ ունեն կրծքով չկերակրող մայրերը

Կրծքով կերակրելը միշտ չէ, որ լավագույն տարբերակն է, հատկապես, եթե ձեզ մոտ առկա է կաթի պակաս: Ահա պատճառներ, որոնք կապացուցեն, որ կրծքով չկերակրելը հիանալի որոշում է:

Երեխայի հետ անխզելի կապ ստեղծելու այլ միջոցներ էլ կան: Այո՛, իհարկե, այն կապը, որն առաջանում է երեխայի և մոր միջև կրծքով կերակրելու դեպքում, անփոխարինելի է, սակայն երեխայի հետ կապ հաստատելու այլ միջոցներ էլ կան: Երեխային շշով կերակրելու ընթացքում նրա աչքերի մեջ նայելով, փափլիկ ձեռքերի հետ խաղալով՝ դուք կարող եք հասնել համանման էֆեկտի: Պարզապես արեք այնպիսի բաներ, որոնք կխթանեն օքսիտոցինի (սիրո հորմոն) առաջացմանը և ձեզ երջանկության զգացողություն կհաղորդեն:

Դուք ավելի շատ քնելու հնարավորություն կստանաք: Կրծքով չկերակրելու գլխավոր առավելություններից է այն, որ դուք միակը չեք, ով կարող է կերակրել երեխային: Ձեր ամուսինը, քույրը, սկեսուրը կարող են դա անել, երբ դուք քնած եք կամ հանգստանում եք:

Մեր օրերում կաթնախառնուրդը չափազանց մոտ է մայրական կաթին: Այո՛, միանշանակ այն լիովին նույնը չէ, սակայն ներկայումս կաթնախառնուրդը իր բաղադրությամբ հնարավորինս մոտ է մայրական կաթին: Այն ներառում է պրոբիոտիկներ և պրեբիոտիկներ և խթանում է մանկիկի իմունային համակարգը:

Շշով կերակրելը նվազեցնում է հետծննդաբերական ռիսկը: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ կրծքով կերակրող մայրերի 42%-ը հակված է հետծննդաբերական դեպրեսիայի: Իհարկե, սա չի նշանակում, որ բոլոր կերակրող մայրերն են այդ վտանգի տակ և ոչ էլ պնդում, որ շշով կերակրող մայրը լիովին ազատված է այդ ռիսկից:

Ձեր ամուսինը կարող է ավելի ներգրավված լինել երեխային խնամելու հարցում: Սա հնարավորություն է տալիս ձեր ամուսնուն կապ հաստատելու երեխայի հետ: Իսկ դուք էլ կարող եք բերկրանք ապրել նրանց կողքից նայելիս:

Աղբյուր