20 տարի առաջ կինը ողջ-ողջ թաղված երեխայի կյանքն էր փրկել, և օրեր առաջ նրանք հանդիպել են․ միայն տեսեք՝ ինչ տեսք ունեն նրանք

1998 թվականին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում արտակարգ դեպք գրանցվեց․ Ասիտա Միլանիան անունով մի կին իր շան հետ անտառում վազում էր, երբ շունը վազեց մի քարակույտի մոտ։ «Նա տարօրինակ բան էր նկատել, վազեց ու սկսեց հոտոտել տեղանքը։ Երբ մոտեցա, ոտքի նմանվող բան տեսա, կարծեցի՝ երևի կենդանու դիակ է կամ չգիտեմ։ Բայց նաև նվնվոցի ձայն էր գալիս։ Երբ հողը թեթև փորեցի, սարսափահար եղա․ ողջ-ողջ թաղված երեխա էր»,- պատմել է կինը։

Երեխան նորածին էր՝ անգամ պորտալարը չխնամված։ «Արագ 911 զանգեցի, բայց ոչ ոք չպատասխանեց։ Ստիպված էի մոտակայքի ճանապարհի մոտ վազել, ուր հանդիպածս մոտոցիկլետավարին խնդրեցի երեխային շտապ հիվանդանոց տանել»։ Հետագայում Մեթյու անունը ստացած տղայի կյանքը հաջողվել էր փրկել։ Նրան մանկատուն էին հանձնել, իսկ տարիներ անց նա որդեգրվել էր։ Ասիտան տարիներ շարունակ փորձել է գտնել իր կողմից փրկված Մեթյուին, սակայն բոլոր ջանքերն ապարդյուն էին, քանի որ որդեգրումից հետո նրա հետքը կորել էր։

20 տարի անց Ասիտա Միլանիանին վերջապես հաջողվեց գտնել Մեթյուին։ Նրանք անգամ հանդիպել են և որոշել երբեք այլևս կապը չկտրել։ Ի դեպ՝ Մեթյուն ընդամենը մի քանի տարի առաջ է իմացել իր փրկության իրական պատմությունը, որի մասին իրեն որդեգրող ծնողներն են պատմել։ Իսկ նրա կենսաբանական ծնողների մասին այդպես ոչինչ չի պարզվել, նրանց ինքնությունն անհայտ է։

Ահա թե ինչպես է անցել Ասիտայի և Մեթյուի հանդիպումը, և ինչ տեսք ունեն նրանք հիմա։

Աղբյուր՝ Blognews.am