Ինչպես հայտնաբերել և դուրս հանել տնից բացասական էներգիան

Կան բազմաթիվ մեթոդներ, որոնց միջոցով կարելի է հայտնաբերել տան բացասական էներգիան: Տանը առկա բացասական էներգիայի մասին կարող են վկայել ընտանիքի անդամների հարաբերություններում խնդիրները, ֆինանսական խնդիրները,սթրեսը, ինչպես նաև դեպրեսիան, անհանգստությունը և այլն:

Ներկայացնում ենք ամենապարզ մեթոդներից մեկը, թե ինչպես կարելի է հայտնաբերել և դուրս հանել բացասական էներգիան տնից և պահպանել ընտանիքի ներդաշնակությունը: Ինչ կասեք, եթե նշենք, որ տան բացասական էներգիան հայտնաբերելու համար ձեզ անհրաժեշտ է ընդամենը 1 բաժակ ջուր:

1.Վերցնել 1 թափանցիկ բաժակ,

2.լցնել ծովի աղ. այն պետք է ծածկի բաժակի 1/3-ը,

3.լցնել 1/3 բաժակ սպիտակ քացախ,

4.մնացած մասում լցնել ջուր,

5.գտնել սենյակի մեջ այնպիսի տեղ, որտեղ ենթադրում եք՝ բացասական էներգիա կա, հավանաբար սենյակի ինչ-որ անկյուն,

6.թողնել բաժակը մեկ ամբողջ օր,

7.կարևոր է, որ այն չտեղաշարժվի այն տեղից, որտեղ դրել եք,

8.հաջորդ օրը նայեք բաժակին, եթե պարունակությունը այնպիսին է, ինչպիսին թողել էիք, ուրեմն այդ սենյակում բացասական էներգիա չկա: Դուք կարող եք նույնը կրկնել մեկ այլ սենյակում,

9.եթե նկատում եք, որ ջուրը ստացել է կանաչավուն գույն կամ դրա մեջ առկա են պղպջակներ, նշանակում է այդ սենյակում կա բացասական էներգիա և պետք է ազատվեք դրանից: Ցանկացած տարօրինակ բան, որը պատահում է բաժակի պարունակության հետ կարող է կապված լինել էներգիայի հետ,

10.այս դեպքում կրկնեք պրոցեսը, սակայն նոր բաժակով և նույն սենյակում, այնքան մինչև բաժակի պարունակությունը լինի այնպիսին, ինչպիսին թողել եք:

Աղբյուր