Սիրային զույգի բաժանումից հետո ընկերներ մնալու անկնկալիքներն ու իրականությունը

Այս կամ այն պատճառով տարբեր սիրահար զույգեր բաժանվում են: Ոմանք, ըստ երևույթին, փորձում են հասուն մարդկանց պես իրենց պահել և որոշում են ընկերներ մնալ: Ընկերնե՞ր, իսկապե՞ս:

1. Վերհիշել հին ու բարի ժամանակները: Ակնկալիքներ: Վա՜յ, հիշու՞մ ես` ինչքան լավ պահեր ենք ունեցել: Բա էն, որ… (սուզվելով հիշողությունների մեջ): Իրականություն: Ի՞նչը սխալ գնաց: (գրեթե լացելով կամ էլ գոռալով) Մեզ այնքան լավ էինք զգում իրար հետ: Այնքան եմ կարոտում այդ ժամանակները:

2. Նրա նոր ընկերուհուն/ընկերոջը հանդիպելիս: Ակնկալիքներ: Օօօ, այնքան ուրախ եմ քեզ համար, նա հիանալի է: Երջանկություն եմ մաղթում: Իրականություն: Ինչպե՞ս կարող էիր նոր մեկի հետ սկսել հանդիպել, ախր նոր ենք բաժանվել: Հետո ի՞նչ, որ արդեն 3 ամիս է անցել: Ու էդ ինչո՞վ ա ինձնից լավ:

3. Բաժանման պատճառների մասին խոսելիս: Ակնկալիքներ: Երկուսս էլ մեր մեղքի չափաբաժինն ունենք: Հարկավոր չէր ամեն ինչում մեկս մյուսին մեղադրել: Իրականւթյուն: Դու բաժանվեցիր, ես չէ: Սիրտս կոտրեցիր, միշտ էլ թքած ես ունեցել ինձ վրա, ես քեզ համար նշանակություն չեմ ունեցել:

4. Միասին ժամանակ անցկացնելիս: Անկնալիքներ: Միասին ֆիլմ դիտել, ադի-բուդի ուտել: Իրականություն: Համբուրվել անցյալի ազդեցության տակ (հետո հիմնականում զղջալ դրա համար):

5. Նրան ծանոթացնել քո նոր ընկերուհու/ընկերոջ հետ: Ակնկալիքներ: Սա *անունը* է, ընկերուհիս/ընկերս: Ուզում էի ձեզ ծանոթացնել: Իրականություն: (հիմնականում մտքում, բայց երբեմն անգամ բարձր) Հուսով եմ՝ նա կզգա, որ առանց նրա ես ավելի լավ եմ զգում: Կարելի է այնպես անել, որ խանդի: Հըմմ… Կարող եմ համբուրվել նոր ընկերոջս/ընկերուհուս հետ: Այո՛, հիանալի գաղափար:

6. Զույգերով միասին ինչ-որ տեղ գնալ: Ակնկալիքներ: Միասին լավ և ուրախ ժամանակ անցկացնել: Իրականություն: Երբեք էլ լավ և ուրախ չի ստացվում:

7. Զույգերով միասին ինչ-որ տեղ գնալու ընթացքում: Ակնկալիքներ: Վայելել ժամանցը որպես ընկերներ, լավ ընկերներ, երկու տարբեր զույգեր: Իրականություն: Նախկինի հետ չափազանց մտերմիկ լինել, ինչը անհարմարություն և տհաճություն է պատճառում ձեր ներկայիս զույգերին:

8. Նրա ընկերն/ընկերուհին բաժանվում է նրանից: Ակնկալիքներ: Մխիթարել նրան, քանի որ իսկական ընկերներն այդպես էլ անում են դժվարին պահերին: Իրականություն: Հիանալի է, ըկներն/ընկերուհին բաժանվեց նրանից, շատ լավ է, տեղն է իրեն: Սա ապացուցում է, որ ես չէի մեղավոր մեր բաժանման մեջ, խնդիրը նրա մեջ է:

9. Քո ընկերն/ընկերուհին բաժանվում է քեզնից: Անկկալիքներ: Ես ուզում եմ ինչ-որ մեկի հետ խոսել և կարծում եմ՝ դու միակն ես, ով կհասկանա: Իրականություն: Բոլորն ինձ լքում են, դու էլ այդպես վարվեցիր: Ի՞նչն այն չէ ինձ հետ:

10. Երբ դուք երկուսդ էլ կրկին միայնակ եք: Ակնկալիքներ: Լավագույն ընկերների պես վարվել, օգնել իրար հաղթահարել բաժանման ցավը, քանի որ ընկերները դժվարին պահերին միշտ նեցուկ են լինում միմյանց: Իրականություն: Կրկին միավորվում եք՝ անկախ նրանից, թե որքան վատ էր իրավիճակը ձեր հարաբերություններում, որ բերեց բաժանման, քանի որ գիտակցում եք, որ դեռ սիրում եք իրար:

Իհարկե, խոսքը չի վերաբերում բոլոր բաժանված զույգերին, գուցե բաժանումը լավագույն որոշումն էր, որ դուք կարող էիք կայացնել, քանի որ իրականում չէիք սիրում իրար:

Աղբյուր