«Հարցնում եմ՝ երեխես ուր է, ասում են՝ ուր պետք է լինի, մորգում պետք է լինի». Հիվանդանոցում 5-ամյա երեխա է մահացել

loading...

Aravot.am-ը գրում է՝

Վայոց Ձորի մարզի Աղնջաձոր գյուղի բնակիչ Միլենա Հովհաննիսյանը չհասցրեց բոլորել իր հինգ ամյակը: Ծնունդից մոտ մեկ շաբաթ առաջ՝ մայիսի 7-ին, իրենց տան բակում չհասունացած սալորը կոկորդում մնալու պատճառով մահացավ:



Փոքրիկ Միլենայի ծնողները մեղադրում են Եղեգնաձորի հիվանդանոցի բուժանձնակազմին՝ իրենց երեխային «սպանելու» համար:



Երեխայի մայրը՝ Լիլիթ Հովհաննիսյանը, Aravot.am-ին պատմեց, որ երեխային խեղդվելիս տեսնելուց անմիջապես հետո շտապ օգնություն են կանչել. «Շտապ օգնությունը ժամանել է շատ ուշ՝ առանց բժշկի, միայն վարորդն էր ու մի բուժքույր՝ քաղաքացիական հագուստով, առանց բժշկական սարքավորումների, օգնություն չեն կարողացել ցույց տալ, երեխային տարան Եղեգնաձորի հիվանդանոց: Երեկոյան 8-ի շրջակայքում հասանք հիվանդանոց ոչ մի բժիշկ չկար, մի քույր մոտեցավ, ասաց՝ երեխային պետք է շտապ վիրահատեն, բայց ոչ մի վիրահատություն, օգնություն ցույց չտվեցին:

Հիվանդանոցում վերակենդանացման բաժանմունք չկա, երեխային տարան կլիզմայի սենյակ, պառկացրին ու սիստեմա միացրին, մոտ երկու ժամ հիվանդանոցում մնացինք, միան երեխու ստամոքսն էին մաքրում, ստամոքսը մաքրում էին որ ինչ: Երեխուս երկու ժամ տանջեցին ու էդ արդյունքը տվեցին ձեռքս: Էնքան անկուլտուրական են, որ այդ ցավի մեջ, հաջորդ օրը մտնում եմ հիվանդանոց ու հարցնում եմ՝ երեխես ուր է, ասում են՝ ուր պետք է լինի, մորգում պետք է լինի»:

Եղեգնաձորի բժշկական կենտրոնի պարզաբանումը քիչ ուշ:

Աղբյուր՝  Aravot.am


Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն



loading...
Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն



loading...