Սերիական մարդասպանների գրած նամակներից տողեր, որոնք կարդալիս փշաքաղվում ես

Ֆիլմերում սերիական մարդասպանները վերջին դրվագում միշտ բացատրում են, թե ինչն է նրանց ստիպել այդ հրեշավոր հանցագործությունը կատարել: Փաստորեն՝ կյանքում էլ է այդպես:

Դոնալդ Հարվի: «Աստվա՛ծ իմ, ինձ ճկունություն տուր ընդունելու համար այն ամենը, ինչը ես չեմ կարող փոխել, համառություն փոխելու համար այն ամենը, ինչը կարող եմ փոխել, և իմաստություն, որպեսզի թաքցնեմ այն մարդկանց մարմինները, որոնց պիտի սպանեմ, քանի որ նրանք հունից հանել են ինձ»: 70-80-ական թվականներին Հարվին որպես հավաքարար էր աշխատում Օհայոյի և Կենտուկիի հիվանդանոցներում: Այնտեղ նա թունավորելէ շուրջ 30 հիվանդների: Նախքան ոստիկանությունը կհայտնաբերեր մարդասպանին, Հարվին իր կոլեգաներից մեկի կողմից ստացել էր «Մահվան հրեշտակ» մականունը, քանի որ այդ կոլեգան նկատել էր, որ երբ Հարվին կողքին էր լինում, ինչ-որ մեկն անպայման մահանում էր: Նամակն ուղարկվել է բանտից 1998 թվականին:

Հենրի Հովարդ Հոլմս: «Ես ծնվել եմ՝ սատանան ներսումս: Ես չկարողացա դադարել մարդասպանություններ գործել այնպես, ինչպես երգիչը չի կարողանում կորցնել իր երգելու ոգևորությունը»: Հաստատապես անհայտ է, թե քանի մարդ է սպանել գեղարվեստական դետեկտիվի ազգանվանակիցը: Նա խոստովանել է իր կատարած 27 սպանությունները, սակայն, ըստ տվյալների, զոհերի թիվն իրականում հասնում է 200-ի: Սպանությունների մեծ մասը Հենրին կատարել է «սպանությունների ամրոցում»՝ հյուրանոց, որը ինքն է կառուցել 1893 թվականին Չիկագոյում և հարյուրավոր թակարդներ է լարել այնտեղ հյուրերի համար: Նամակն ուղարկվել է բանտից, և Հոլմսն ընդգծել է, որ ուզում է՝ իր խոստովանությունը տպվի միայն Philadelphia Inquirer պարբերականում:

Ալբերտ Ֆիշ: «Ես խեղդամահ արեցի նրան, այնուհետև կտրատեցի մանր մասերի, որպեսզի միսը կարողանայի հետս իմ սենյակ տանել»: Տղամարդը, որն ավելի շատ Ձմեռ պապին է նման, քան սերիական մարդասպանի, իրականում ոչ միայն մարդասպան էր, այլև գողանում էր երեխաներին և մարդակեր էր: Չնայած որ Ֆիշը խոստովանել է իր կատարած սպանություններից միայն երեքը, ավելի ուշ նա հաստատել է, որ սպանել է շուրջ 100 երեխայի: Այս նամակը 1934 թվականին անանուն կերպով ուղարկել է 10-ամյա Գրեյս Բադդի ընտանիքին: Գրեյսին Ալբերտ Ֆիշը կերել էր 1928 թվականին: Նամակում մանրամասնորեն նկարագրել է, թե ինչպես է սպանել աղջկան:

Ջեք Պոտրոշիտել: «Գարեջրի շշի մեջ մի փոքր այդ կարմիր հեղուկից լցրեցի, որը մնացել էր իմ վերջին «աշխատանքից» հետո, հենց դրանով գրելու նպատակով: Սակայն այն սոսնձի նման կպչուն դարձավ, և ես չկարողացա այն օգտագործել: Որոշեցի, որ կարմիր թանաք կարող եմ օգտագործել: Հա-հա-հա»։ Սերիական այս հանելուկային մարդասպանը հիմնականում «մասնագիտացած էր» Լոնդոնի Ուայթչեփել շրջանի մարմնավաճառների վրա: Նրա անձը այդպես էլ չի հայտնաբերվել: Անգամ ապացուցված չէ, որ Լոնդոնի կենտրոնական լրատվական գործակալություն հասած այս նամակը պատկանում է հենց նրան: Ամեն դեպքում, նամակն ուղարկողի ձեռագիրն իրոք գեղեցիկ էր:

Ջոն Ջորջ Հեյգ: «Քո կողմից հիմարություն է հարցնելը, թե ինչու չեմ սպանել քեզ: Իհարկե, ես միլիոնավոր հնարավորություններ ունեի դա անելու, և ես դա գիտեմ: Սակայն այդ միտքը երբեք չի հայտնվել իմ գլխում. ես երբեք թույլ չէի տա, որ քո գլխից անգամ մի մազ պակասեր»: Իր կյանքի չորրորդ տասնամյակում Հեյգը սպանել է վեց կանանց՝ թթվի միջոցով լուծելով նրանց մարմինները բաղնիքում: Ըստ խոսակցությունների՝ այս մարդասպանը սպանությունները կատարել է որևէ մեկի պատվերով՝ գումար ստանալու համար: Սակայն դատական նիստի ժամանակ Հեյգը ներկայացել է որպես խելագար, ով հավատացնում էր դատավորին, թե վամպիր է, որը սպանում է մարդկանց նրանց արյունը խմելու համար: Դատավորը նրան չհավատաց, և Հեյգին կախաղան հանեցին: Այս նամակը նա ուղարկել է բանտից իր սիրելիին՝ Բարբարա Սթիվենսին:

Աղբյուր