Էթիկետի 12 կանոններ, որոնք պետք է իմանան բոլորն անխտիր

Համացանցում կան հազարավոր հոդվածներ, որոնցից յուրաքանչյուրում գրված են տասնյակ կանոններ, որոնք «պարտադիր» են բոլոր մարդկանց համար։ Սակայն այդ ամենը իմանալը, բնականաբար, անհնար է, քանի որ մեր ուղեղը սահմանափակ հնարավորություններ ունի։ Այդ իսկ պատճառով BlogNews-ը որոշել է առանձնացնել առավել կարևոր 12 կանոնները, որոնց իմացությունը կառանձնացնի Ձեզ մնացածից և իսկական արիստոկրատի կվերածի։

Կանոն #1

Երբ վերջացնում եք ուտելը, ձեր դանակը և պատառաքաղը դրեք իրար զուգահեռ՝ ծայրով դեպի վերև։ Այդ կերպ մատուցողը կհասկանա, որ դուք վերջացրել եք ճաշը։

Կանոն #2

Երբ Ձեզ առաջարկում են օգտվել մի ճաշատեսակից, որը դուք չեք սիրում, մի՛ հրաժարվեք։ Պարզապես մի փոքր կտոր վերցրեք և դրեք Ձեր ափսեի վրա։

Կանոն #3

Երբ կնոջ հետ դուրս եք գալիս ռեստորանից, պետք է առաջինը հագնեք Ձեր վերարկուն, ինչից հետո կարող եք օգնել կնոջը հագնելու իրենը։

Կանոն #4

Երբ մեծ ճաշկերույթի եք Ձեր գործընկերների հետ, և ինչ-որ մեկը կենաց է ասում, պետք չէ առանձին-առանձին մոտենալ բոլորին և բաժակ խփել նրանց հետ։ Պետք է բաժակը բարձրացնել վերև և որսալ հնարավորինս շատ մարդու հայացքներ։

Կանոն #5

Սա հավերժական քննարկման առարկա է դարձել։ Ո՞վ պետք է առաջինը դուրս գա վերելակից։ Շատերը պնդում են, որ պետք է զիջել կանանց, սակայն փաստն այն է, որ պետք է առաջինը դուրս գա այն մարդը, ով մոտ է կանգնած վերելակի դռանը։

Կանոն #6

Սեղանի շուրջ նստելուց հետո պետք է ափսեի վրա դրված անձեռոցիկը դնել ծնկներին։

Կանոն #7

Եվս մեկ վիճելի հարց։ Ի՞նչ անել, եթե զրուցակցի հագուստի վրա մազ եք տեսնում։ Շատերը պնդում են, որ պետք է լռել, սակայն լավագույն տարբերակը թույլտվություն հարցնելը և դրանից հետո հեռացնել մազը։

Կանոն #8

Եթե ընթրիքի ժամանակ ցանկանում եք օգտվել մի ուտեստից, որը սեղանի մյուս ծայրում է դրված, ապա պետք է խնդրեք ինչ-որ մեկին փոխանցել այն Ձեզ։ Ոչ մի դեպքում չի կարելի վեր կենալ և ինքնուրույն վերցնել այն։

Կանոն #9

Ցանկացած պարագայում, երբ ինչ-որ մեկին նվեր եք տալիս, համոզվեք, որ հեռացրել եք գնապիտակը։

Կանոն #10

Երբ ելույթի ժամանակ դուք զգաք, որ հանդիսատեսը կորցնում է հետաքրքրվածությունը, ապա պետք է անհապաղ փոխել թեման կամ շնորհակալություն հայտնել և մեկ այն անձնի հրավիրել խոսափողի մոտ։

Կանոն #11

Եթե հյուրեր ունեք, ապա չի կարելի պատասխանել հեռախոսազանգերին։ Պետք է անպայման ներողություն խնդրել զանգահարողին և խնդրել, որ ավելի ուշ զանգահարի։

Կանոն #12

Երբ ինչ-որ մեկը Ձեր հաճոյախոսում է (կոմպլիմենտ է անում), ապա պետք չէ արհամարել այդ քայլը։ Սակայն պետք չէ պատասխանել նմանատիպ հաճոյախոսությամբ։ Պարզապես շնորհակալություն հայտնեք և շարունակեք զրույցը։

Աղբյուր