Պատրաստում ենք տորթ «Ռաֆայելլո». այս անմահական տորթը պատրաստվում է արագ և չի պահանջում շատ բաղադրիչներ

Բաղադրիչներ

  • 2 ձու
  • 1 բաժակ շաքարավազ
  • 200 կաթնաշոռ
  • 1 թ/գ սոդա
  • ½ թ/գ աղ
  • 2 բաժակ ալյուր

Պատրաստումը

2 ձուն և 1 բաժակ շաքարավազը միասին ծփել, ավելացնել 200 գր կաթնաշոռ: Ավելացնել1 թ/գ սոդա, ½ թ/գ աղ, 1 բաժակ ալյուր: Ծփել, ավելացնել 2-րդ բաժակ ալյուրը և խառնել արդեն գդալով: Խմորը բաժանել 8 գնդիկների, դնել սառնարան 1 ժամ:

Պատրաստում ենք կրեմը. 2 ձուն և 1 բաժակ շաքարավազը խառնել, ավելացնել 1,5 ճ/գ ալյուր, 400-500 գր կաթ, դնել կրակին, խառնելով հասցնել եռման աստիճանի և անմիջապես վերցնել կրակից: Ավելացնել 200 գր սերուցքային կարագ և արագ խառնել:

Գնդիկները գրտնակել և եփել մի քանի րոպե: Ապա պատել կրեմով և կոկոսի քերուկով:

Աղբյուր՝ Blognews.am