Այս հրաշք քսուքի մասին ինձ պատմել է տատիկս․ այն բուժում է մեջքի ցավը, ողնաշարի ճողվածքը և հոդացավերը

Այսօր ձեզ ենք առաջարկում մի քսուք, որը հեշտությամբ կազատի մեջքի ցավից, ողնաշարի ճողվածքից, կբուժի ոտքի ոլորումը, կանցկացնի հոդացավերը։ Այն ամենը, ինչ դուք պետք է անեք, տարածեք քսուքը, վրան դրեք անձեռոցիկ ու թույլ տրորեք։

Առավոտյան դուք կմոռանաք, որ ցավ եք զգացել։ Իսկ արդեն մի քանի օր անց ընդհանրապես կմոռանաք ամեն ինչի մասին։ Այս քսուքը կարելի է կիրառել, եթե անգամ ունեք սրտի հետ կապված խնդիրներ։ Այս բաղադրատոմսը ձեզ կօգնի։

Բաղադրատոմս՝

Տրորեք մումիոյի 5 հաբը 5 կաթիլ ջրի հետ, խառնեք ատամի փայտիկով, մինչև այն լուծվի, եթե շատ պինդ է, ավելացրեք ևս 2 կաթիլ ջուր, սակայն մի չարաշահեք, քանի որ այն վատ է լուծվում յուղի հետ, և վերջնական արդյունքը կարող է տարանջատված լինել։

Այնուհետև խառնեք տրորած մումիոյի 5 հաբը, 1 ճաշի գդալ սոճու յուղի (ձեռք բերեք դեղատնից) և 3 ճաշի գդալ մեղրի հետ։

Վերջ, քսուքը պատրաստ է։ Տեղավորեք այն ապակե տարայի մեջ և փակեք այն կափարիչով։ Օգտագործումից առաջ լավ խառնեք։

Անհրաժեշտ է քսել այն մաշկին միլիմետրային շերտով, քանի որ հաստ շերտը կարող է առաջացնել կարմրություն մաշկի վրա սոճու յուղից։ Պահպանեք այն սենյակային ջերամաստիճանում։

Նյութի աղբյուր՝ hayinfo.net