Ուշադրություն. 12 նշան, որ երիկամները նորմալ չեն աշխատում

Երիկամների նորմալ աշխատանքը չափազանց կարևոր է օրգանիզմի համար, սակայն վատ աշխատանքի մասին վկայող նշանները հաճախ կարող են աննկատ մնալ: Brainum.ru-ն ներկայացրել է 12 նշան, որոնք կարող են վկայել երիկամների վատ աշխատանքի մասին:

Մեզի գույնի փոփոխություն: Երիկամները պատասխանատու են մեզի միջոցով անպետք նյութերի դուրսբերման համար: Եթե փոխվել են մեզի գույնը, հոտը, միզարձակման հաճախականությունը, ուշադիր եղեք: Անհրաժեշտության դեպքում խորհրդակցեք մասնագետի հետ:.

Քնի հետ կապված խնդիրներ: Եթե երիկամները նորմալ չեն կատարում իրենց աշխատանքը, տոքսինները մնում են օրգանիզմում, ինչը կարող է քնի հետ կապված խնդիրներ առաջացնել:

Արյան բարձր ճնշում: Այս խնդիրը կարող է բազմաթիվ պատճառներ ունենալ, այդ թվում՝ երիկամների վատ աշխատանքը: Արյան բարձր ճնշումը երիկամային անբավարարության ամենատարածված պատճառներից է:

Քոր: Երիկամների միջոցով օրգանիզմից դուրս են գալիս նյութափոխանակության արգասիքները, ավելորդ հեղուկը, երիկամներն օգնում են պահպանել հանքանյութերի անհրաժեշտ մակարդակը: Մաշկի չորությունը, որն ուղեկցվում է նաև քորով, կարող է վկայել այն մասին, որ երիկամները նորմալ չեն աշխատում:

Այտուցներ աչքերի տակ: Երիկամների վատ աշխատանքը կարող է հանգեցնել աչքերի տակ մշտական այտուցների առկայության:

Շնչահեղձություն: Այս նշանը հիմնականում պայմանավորված է սրտի հետ կապված խնդիրներով, սակայն կարող է վկայել նաև երիկամների վատ աշխատանքի մասին:

Մարմնի այտուցվածություն: Եթե երիկամները նորմալ չեն աշխատում, ավելորդ հեղուկն օրգանիզմից դուրս չի գալիս, ինչի հետևանքով կարող են այտուցվել մարմնի տարբեր հատվածներ, առաջին հերթին՝ ոտքերը, ձեռքերը:

Տհաճ հոտ բերանից: Օրգանիզմում տոքսինների կուտակումը կարող է հանգեցնել բերանից տհաճ հոտի առկայության: Եթե բերանում անընդհատ տհաճ հոտ եք զգում, դիմեք մասնագետի օգնությանը:

Ցավ գոտկատեղում: Եթե մեջքին ներքևի հատվածում մշտապես ցավ եք զգում, դա կարող է զգուշացնել երիկամների խնդիրների մասին:

Հոգնածություն: Հոգնածության զգացումը կարող է նկատվել օրգանիզմում տոքսինների կուտակման հետևանքով, քանի որ երիկամներն իրենց աշխատանքը նորմալ չեն կատարում:

Անհանգստություն: Եթե դժվարանում եք կենտրոնացնել ուշադրությունը, անհանգստություն եք զգում, դա կարող է պայմանավորված լինել նրանով, որ ուղեղն անհրաժեշտ չափով թթվածին չի ստանում:

Մրսկանություն: Անեմիայի դեպքում կարող է մրսկանություն նկատվել: Ցրտի զգացում առաջանում է նույնիսկ այն ժամանակ, երբ ջերմաստիճանը նորմալ է: Դա կարող է վկայել այն մասին, երիկամները նորմալ չեն աշխատում:

Նյութը հրապարակման պարաստեց 168.am