Խուսափեք այս սխալներից` առողջ, փափուկ և հարթ մաշկ ունենալու համար

Մարդիկ սովորաբար լավ տեսքը ասոցիացնում են արտաքին տեսքի հետ՝ գեղեցիկ մարմին և թարմ մաշկ։ Սակայն դա պետք է ասոցիացվի նաև լավ առողջության և ապրելակերպի հետ։ Այդ իսկ պատճառով ցանկանում ենք ներկայացնել այս սխալները, որոնցից պետք է խուսափել՝ առողջ և գեղեցիկ մաշկ ունենալու համար։

Քնի պակաս: Եթե դուք քիչ եք քնում, ապա դա անպայման կանդրադառնա ձեր առողջության և տեսքի վրա։ Բացի հանգստացնելուց՝ քունը նաև բարելավում է թթվածնի մատակարարումը դեպի մաշկ։ Շատ փորձեր ցույց են տալիս, որ լավ քնած մարդիկ ավելի գրավիչ և գեղեցիկ են, քան նրանք, ովքեր վատ են քնում։ Քնի օպտիմալ տևողությունը 7-8 ժամն է։

Նստակյաց կայնք

Մենք չենք պնդում, որ պետք է ամբողջ օրը մարզասրահում անցկացնել, սակայն օրական 30 րոպե մարզվելը (քայլելը նույնպես մարզանք է)  կօգնի ձեզ առողջ և երկար կայնք ապրել։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ պարբերաբար մարզվող մարդիկ 10-13 տարի ավելի երկար են ապրում։

Անդադար սթրեսի մեջ լինել: Երկար ժամանակ սթրեսային իրավիճակում գտնվելը վատ ազդեցություն է թողնում առողջության և տեսքի վրա։ Պարբերաբար կտրվեք առօրյա հոգսերից և հանգստացեք. այդ կերպ ավելի երիտասարդ և գեղեցիկ տեսք կունենաք։

Շպարով քնել: Երբ դուք շպարվում եք, ակամայից չորացնում և վնասում եք մաշկը։ Քնելուց առաջ անպայման մաքրեք ցանկացած տեսակի շպարը, որպեսզի նվազագույնի հասցնեք շպարի վնասը։

Մշտապես արևապաշտպան քսուք չօգտագործելը: Գրեթե բոլոր մարդիկ այսպիսի քսուք են օգտագործում լողափ գնալիս, սակայն քչերը գիտեն, որ դա պետք է անել ամեն արևոտ օր՝ տանից դուրս գալուց առաջ։

Գազավորված ըմպելիքներ: Շատ շաքար և կալորիաներ պարունակող գազավորված ըմպելիքները արագացնում են ծերացման գործընթացը։ Բարեբախտաբար, այդ խմիչքներին կան շատ փոխարինողներ, ինչպիսիք են՝ ջուրը, բնական հյութերը և այլն։

Վատ սննդակարգ; Բարելավեք ձեր սննդակարգը և հիշեք, որ ոչ բոլոր ճարպերն են վնասում մաշկը։ Պետք է ավելի շատ մրգեր և բանջարեղեն ուտել, սակայն պետք չէ մոռանալ նաև ձուկ և ընկույզներ ուտելու մասին։ Առողջ սնունդը կարող է բարելավել ձեր ինքնազգացողությունը և երկարեցենլ կյանքը։

Ծխել: Բոլորս էլ գիտեն, որ ծխելը վնասակար է առողջությանը։ Բացի ներքին օրգաններին վնասելուց՝ ծխելը վնասում է նաև ձեր մաշկը։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ օրական 2 ծխախոտ ծխելը կյանքը կրճատում է 30 րոպեով։ Պարզապես հիշեք, որ ամեն տուփը ծխելու արդյունքում դուք կրճատում եք ձեր կյանքը 5 ժամով։

Աղբյուր