Կանացի այս 16 հնարքներին չի կարող դիմակայել և ոչ մի տղամարդ

Կանացի հմայքն ու սեքսուալությունն էքսկլյուզիվության և պարզության համադրություն են: Սա բնատուր շնորհ է, սակայն ոչ բոլորն են կարողանում ճիշտ օգտագործել այն: Այս հոդվածը կօգնի ձեզ բացահայտել ձեր սեքսուալությունը:

1. Երբ կինը թեթևակի կծում է ստորին շրթունքը

Այս ժեստը գրգռում է տղամարդուն և նրա ուշադրությունը գրավում դեպի ձեր շուրթերը:

2. Հարթ և նուրբ մաշկ

Ոչինչ չի գրավում տղամարդուն այնպես, ինչպես հարթ, նուրբ և քնքուշ կանացի մաշկը:

3. Խիստ և հավաք սանրվածք

Նախ և առաջ այսպիսի սանրվածքը ձեզ հաղորդում է սեքսուալ բիզնես-լեդիի ոճ: Բացի այդ՝ այսպիսի սանրվածքը բացում է ձեր պարանոցը, ինչը չափազանց գրավիչ է:

4. Երբ կինը կրում է տղամարդու վերնաշապիկ

Ինչքան էլ տղամարդիկ ասեն, որ չեն սիրում, երբ կինը իրենց վերնաշապիկն է կրում, իրականում դա նրանց դուր է գալիս: Նրանց կողմից այդ քայլը մեկնաբանվում է որպես կնոջ կողմից համակրանքի նշան, դա ազդակ է, որ դուք ուզում եք զգալ նրա ներկայությունը:

5. Ուսի վրայով հայացք

Ուսի վրայով խորհրդավոր հայացքը ունի իր առանձնահատուկ կախարդանքը: Այդ պատճառով է, որ գովազդային պաստառներին մենք շատ հաճախ հանդիպում ենք հենց այս դիրքով աղջիկների:

6. Ինքնավստահություն

Երբ կինը, որը շատ լավ գիտակցում է, որ գեղեցիկ է, ներս է մտնում սենյակ՝ միանգամից գրավում է բոլոր ներկա գտնվող տղամարդկանց ուշադրությունը: Սակայն հակավոր է ուշադիր լինել, որ ինքնավստահությունը չվերածվի գոռոզության: Գոռոզությունը չափազանց վանող է:

7. Բաց ուսը

Բաց ուսերը գրավում են տղամարդկանց, նրանց մեջ արթնացնում են կնոջը գրկելու և պաշտպանելու ցանկություն: Բաց ուսերը կնոջը հաղորդում են սեքսուալություն և նրբություն:

8. Բարձրակրունկներով գեղեցիկ քայլվածք

Ուշադրություն, գեղեցիկ, գեղեցիկ քայլվածք: Եթե դուք ի վիճակի չեք բարձրակրունկներով գեղեցիկ քայլելու, ապա այս կետը ձեզ համար չէ, քանի որ թերևս չկա էլ ավելի զավեշտալի տեսարան, քան բարձրակրունկների վրա տառապող, պարալիզացված մորեխի տեսք ունեցող կինը:

9. Սեքսուալ ձայն

Տղամարդիկ պարզապես խենթանում են բարձր, շնչեղ ձայնով կանանց համար: Այսպիսի ձայն ուներ Մերիլին Մոնրոն, որը տղամարդկանց վրա ազդում էր ինչպես Վիագրան:

10. Հաստ և լեցուն շուրթեր

Սա բավականին հայտի իրողություն է. այո՛, գեղեցիկ, լեցուն շուրթերը գրավում են տղամարդկանց, նրանց մոտ արթնանում է ձեզ համբուրելու բնազդ:

11. Էլեգանտություն

Էլեգանտությունը հիանալի բալանս է. այն չի ճչում ձեր սեքսուալության մասին, սակայն ոչ էլ թաքցնում է այն: Էլեգանտությունը վերագրվում է կնոջ ողջ կերպարին՝ նրա պահվածքը, սանրվածքը, աքսեսուարները։

12. Սպորտային լեգինսներ

Լեգինսներն ընդգծում են ձեր կազմվածքը և գրավում տղամարդկանց ուշադրությունը: Սակայն միշտ հիշե՛ք. լեգինսները տաբատներ չեն, ուստի առօրյայում դրանք հագնելը առնվազն վուլգար է: Լեգինսները տեղին են մարզասրահներում կամ առավոտյան վազքի ժամանակ:

13. Պեպեններ

Չնայած աղջիկների մեծամասնությունը չի սիրում պեպեններ և ընկճվում  է դրանցից, սակայն տղամարդկանց շատ է դուր գալիս այս երևույթը:

14. Բնական դիմահարդարում

Տղամարդիկ սիրում են բնական գեղեցկություն, ուստի խուսափեք բազմաշերտ դիմահարդարումից և նախապատվությունը տվեք բնական և թարմ տեսքին:

15. Ակնոցներ

Այս աքսեսուարը գրավում է տղամարդկանց և արթնացնում նրանց ամենախենթ ֆանտազիաները: Փոթորկեք նրա հոգին ակնոցի վրայից կիզիչ հայացք նետելով:

16. Անկեղծ ժպիտ և ծիծաղ

Շատ աղջիկներ կարծում են, որ լայն ժպիտը կարող է փչացնել նրանց տեսքը, տգեղացնել նրանց: Սակայն տղամարդիկ սիրում են այն կանանց, ովքեր կարող են բաց և անկաշկանդ կերպով արտահայտել իրենց էմոցիաները: