Չինաստանում երեխան ծնվել է ծնողների մահից 4 տարի անց. հրաշք, որ կարող էր պատահել

The Beijing News-ի հավաստմամբ՝ Չինաստանում երեխան ծնվել է ծնողների մահից 4 տարի անց: Երեխային լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը:

Related image

Չինաստանում զույգն իր սաղմը սառեցրել է դեռ 2013թ., որպեսզի արհեստական բեղմնավորման միջոցով երեխա ունենա: Սակայն որոշ ժամանակ անց ամուսինները մահացել են ավտովթարի ժամանակ:

Մահացած ամուսինների ծնողները դժբախտ պատահարից հետո դիմում են դատարան, որպեսզի կարողանան օգտագործել իրենց երեխաների սաղմը: 3 տարի անց ծնողների սաղմը տեղափոխել են Լաոս, որտեղ արհեստական բեղմնավորումը թույլատրված է:

Ժամանակի ընթացքում գտնվել է նաև փոխնակ մայրը: Փոխնակ մայրը երեխային ունեցավ Չինաստանում, ուր եկել էր տուրիստական վիզայով: Այսպես լույս աշխարհ եկավ փոքրիկը: Նրան անվանել են Ծյանծին: Երեխային դաստիարակելու են մահացածների ծնողները: Վերջիններս ԴՆԹ-ի թեստ են հանձնել, որպեսզի ապացուցեն, որ ազգակից են:

Աղբյուր՝ Blognews.am