Ժողովրդական արդյունավետ բաղադրատոմս, որի շնորհիվ շատ արագ կազատվեք ոտքերի սնկից, կոշտուկներից և այլ տհաճ խնդիրներից

Մարդիկ հաճախ մեծագույն ուշադրությամբ խնամում են դեմքը, մարմինը, ձեռքերը՝ մոռանալով ևս մեկ անհրաժեշտ մարմնի մասի մասին, որը, թերևս, ամենաշատն ունեն խնամքի կարիք: Ոտքերի հետ կապված խնդիրներ շատերի մոտ է հանդիպում՝ երիտասարդ տղաներից ու աղջիկներից մինչև ծերունիներ:

Հիմնական խնդիրներից կարել է առանձնացնել.

  • Տհաճ հոտ (ընդ որում՝ ոչ շոգ եղանակին, երբ ոտքերն ավելի շատ են քրտնում, այլ սովորական պայմաններում)
  • Սունկ
  • Կոշտացած մաշկ
  • Ճաք
  • Կոշտուկներ

Հավանաբար ընթերցողներից յուրաքանչյուրն այս շարքում իրեն ծանոթ մի խնդիր գտավ: Իսկ դուք ի՞նչ եք անում, որպեսզի խուսափեք նմանատիպ խնդիրներից։

Շատերը կանոնավոր խնամում են ոտքերի մաշկը, սակայն խնամքի համար նախատեսված միջոցները ոչ միշտ են արդարացնում սպասելիքները: Բարեբախտաբար, գոյություն ունի ժողովրդական մի միջոց, որը թույլ կտա վերջ տալ այդ խնդրին:

Ինչ է հարկավոր

  1. Կիտրոնի հյութ
  2. Ասպիրին

Ինչպես օգտագործել

  1. Ոտքերը դնում ենք տաք ջրի մեջ և լվանում ցանկացած միջոցով:
  2. Մանրակրկիտ ձևով մաքրում ենք այն ամենը, ինչ հնարավոր է մաքրել:
  3. Ասպիրինի հաբը վերածում ենք փոշու՝ ճզմելով գդալների կամ այլ միջոցով, խառնում ենք ստացված փոշին կիտրոնի հյութին այնպես, որ ստանանք մածուկանման զանգված:
  4. Եթե զանգվածը ստացվել է չոր, իսկ ձեռքի տակ կիտրոնի հյութ չկա, ապա կարող եք ավելացնել 1-2 թ/գ ջուր:
  5. Վերցնում ենք ոչ մեծ քանակությամբ մածուկ և բարակ շերտով քսում ոտքերի ամենավնասված մասերին:

  1. Սպասում ենք մոտ 30 րոպե:
  2. Լվանում ենք տաք ջրի տակ:
  3. Եվս մեկ անգամ ոտքերը մաքրում ենք խոզանակով կամ ոտքերը մաքրող քարով:
  4. Ապա նորից պարզաջրում ոտքերը:

Պրոցեդուրայի ավարտից հետո ոտքերին քսում ենք որևէ խոնավացնող կրեմ: Առհասարակ, խոնավացնող կրեմ խորհուրդ ենք տալիս օգտագործել ոչ միայն այս պրոցեդուրայից հետո, այլ միշտ: Ոտքերի հետ կապված խնդիրների մեծ մասը ծագում է հատկապես չորությունից:

Ասպիրինն ու կիտրոնի հյութը կարելի է օգտագործել կանոնավոր, շաբաթական 2-3 անգամ:

Ինչպես է այն ազդում

Շատերը կարող են անվստահորեն վերաբերվել այս միջոցին՝ չպատկերացնելով, թե որն է ասպիրինի օգտակարությունը:

Ամեն դեպքում այս հաբերն օգտագործում են տնային կոսմետոլոգիայում:

Ասպիրինն իր բաղադրության շնորհիվ օգտագործվում է նաև տարատեսակ կրեմների և մաշկը մաքրող միջոցների բաղադրության մեջ:

Արտաքին կիրառման դեպքում այս դեղամիջոցը նվազեցնում է բորբոքումները և խթանում արյան շրջանառությանը:

Նյութի աղբյուր՝ hayinfo.net